Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Յեքա, անունով իրավաբան, կոչումով փաստաբան տղերք եք: Լավ, ենթադրենք՝ կլիենտի վճարած մեծ փողերը կուրացրել են ու ասում եք՝ ինքը չի հրամայել, որ ոստիկանությունը վայրագ, կեղծված զեկուցագրերի հիման վրա գործողություն իրականցնի Ազատության հրապարակում ու Լեոյի փողոցում: Բա լավ, ձեզ չի հետաքրքրում, թե երկրի նախագահի այդ անգործության պայմաններում ո՞վ է հրամայել։Բա ո՞րն է տեղի ունեցածի ձեր վարկածը՝ «ճշմարտությունը», ո՞վ է նման վտանգավոր ու լայնածավալ օպերացիա իրականացնելու որոշում կայացրել: Ձեր կլինետը ժամանակին հայտարարել է, նաև, թե տեսել է մեքենայի հետևից կրակող քաղաքացիների: Բա դուք իրավաբա՞ն եք, թե՞ ուղղակի շահերի ներկայացուցիչ։ Որ մի քիչ իրավաբան լինեիք, գոնե ձեր վարկածը կպատմեինք: Լավ Օրբելյանը խամ է, կարող է անտեղյակ բաներ ասել: Ռուբեն Սահակյանի իրավաբանությանը երբեք չեմ վստահել, այնպես որ փակված թեմա է ինձ համար: Բա լավ՝ Հայկ Ալումյանն էլ ասելու բան չունի՞»։ |
«Յեքա, անունով իրավաբան, կոչումով փաստաբան տղերք եք:»․ Ստյոպա Սաֆարյանը՝ Քոչարյանի փաստաբաններին
Աղբյուրը` Ստյոպա սաֆարյանի ֆեյսբուքյան էջ