Յոթ տարի է ամուսնացած եմ, սակայն երեխաներ չունեմ․Ինչպես պարզվեց,խնդիրը ամուսնուս մոտ է․․․Չգիտեմ ինչ անեմ։ Ամուսնա
ցած եմ արդեն 7 տարի, սակայն ամուսինս երեխա ունենալ չի կարող․ Ուզում եմ ինձ խորհուրդ տաք․ Միգուցե ինչ-որ մեկը ժամանա-
կին իմ վիճակում է եղել․․․Ամուսինս շատ բարի,ընտանիքին նվիրված, դաստիրակված և աշխատող մարդ է։Բայց դա էլ չի ուրախաց-
նում ինձ, քանի որ ընտանիքում երեխաներ ունենալու հույս մարել է վերջնականապես։

Ինչպե՞ս վարվեմ․․․Արդեն գրեթե 7 տարի ամուսնացած ենք։ Ես շատ երկար ժամանակ եմ բուժումներ ստացել՝ կարծելով, թե խնդիրն
իմ հետ է կապված։ Շատ բժիշկներ պնդում էին, որ ես լիարժեք առողջ եմ։ Մի քանի տարի ամուսնուս հետ գնում էինք եկեղեցի՝ երե-
խա էինք խնդրում Աստծուց, հետո շրջեցինք բոլոր սրբավայրերը։Միայն մի քանի տարում կարողացա ամուսնուս համոզել, որ ինքն
էլ հետազոտվի։ Եվ ինչ, հենց առաջին ստուգումից հետո պարզվեց, որ նա չի կարող երեխա ունենալ, և ցավոք, այստեղ ոչ մի բժշկա
կան միջամտություն չի օգնի։ Ամուսինս հիմա հանդարտվել է, հաշտվել այդ մտքի հետ, ասաց․
-Դե որ այդպես է, առանց երեխաների կապրենք։ Բան չկա։
Ես գրեթե համակերպվել էի այդ մտքի հետ, սակայն մի քանի ամիս առաջ մեզ մոտ աշխատանքի մի տղամարդ ընդունվեց, իմ հասա-
կակիցն է։ Զգում եմ, որ ինձ առանձնակի ուշադրություն է դարձնում։ Մի օր առաջարկեց ինձ ճանապարհել, ես էլ ասացի, որ ամուս-
նացած եմ։Երբ կոլեգաս իմացավ, որ երեխաներ չունենք և չենք էլ ունենա,առաջարկեց բաժանվել և իր հետ ամուսնանալ։Հիմա մտա
ծում եմ, գուցե ճակատագիրն ինձ երկորդ շանսն է տալիս։

Գուցե արժե փորձել նոր կյանք սկսել՝ նոր մարդու հետ։ Ի վերջո, կկարողանամ երեխաներ ունենալ, ում մասին այդքան երազել եմ։ Այ
լապես չեմ հասկանում, թե որն է ապրելուս նպատակը։ Հիմա մոլորության մեջ եմ։ Ամուսնուս հետ մեր հարաբերությունները վատա-
ցել են, բայց զգում եմ, որ դա իմ պատճառով է։ Ամուսինս իրեն մեղավոր չի զգում, իսկ ես էլ տեղս չեմ գտնում։
Արդյո՞ք ինչ-որ մեկը հայտնվել է նման իրավիճակում, ինչպե՞ս եք վարվել ամուսնու հետ, ով բացի անպտղությունից՝ ոչ մի թերություն
չի ունեցել, սիրել և հոգ է տարել ձեր մասին։ Վախենում եմ հեռանալ, որովհետեև այն մարդուն լավ չեմ ճանաչում, բայց չեմ էլ ուզում
հրաժարվել մայրանալու հնարավորությունից։
