Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը՝ նվիրված Ավետ Բարսեղյանին

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: Իր հրապարակած լուսանկարում նա իր ընկեր, գործընկեր՝ Ավետ Բարսեղյանի հետ է:

Նազենին հրապարակամանը կից գրառում թողնելով՝ մեկնաբանել է լուսանկարները՝ շնորհավորել ընկերոջ ծննդյան օրը: Նա գրել է. «Ավետը. իր բանականության առանցքում՝ Խոսքը, որն իբրև բանալի ամեն անգամ նոր երգ, նոր սիրտ, նոր Կյանք է բացում։ Ավետը, որն իր «էստրադայինի» տակ այնքան խորը, հոգևոր շերտեր ունի, որ խորտակվել կարելի է, եթե անփորձ ես։ Ավետը, որի ամեն մի բառը ապրած անընդմեջ ցավից ու կյանքի գիտակցության հաճույքից է ծնվում՝ որպես իր հավատքի առհավատչյա և Սեր։ Ավետը, իր անվան պես հստակ ու կոնկրետ, բացսիրտ և մարդասեր, ու իր անվան արմատի պես բարեմարդ ու լուսասփյուռ) , ԻՄ ԱՎԵՏԸ։

Ես աղքատանում եմ խոսքով, երբ հերթն իմ թանկ մարդուն է հասնում, բայց փոխարենը ես հարուստ եմ ՔԵԶՆՈՎ։ Սյուն, անսասան հոգևոր սյուն, որն իր անցած կնճռոտ ուղին հարթում է Սիրով ու ապրեցնելով, մարդ, ով իր վրա նետած քարերը հավաքում է խնամքով ու շոյում՝ ներումի աղոթք մրմնջալով նետողների համար։ Ավետին ուղղակի պիտի ճանաչես, շատ խորը, Երկրի ընդերքի պես խորը թաքցրած իր իրականն էնքան թանկ է, էնքան հազվագյուտ ու լուսավոր, որ շատերին տեսանելի կամ հասկանալի էլ չեն։

Ավետը, իմ Ավետը, ում հետ 15 տարի է, ինչ քայլ առ քայլ բարձրանում ենք այն քարոտ Լեռան վրայով, որ Կյանք է կոչվում։ Մենք չենք հոգնում։ Ու ես չեմ վախենում գլորվելուց, թեև այդ ուղին շատ շեղ է։ Ավետը կողքիս է. ուսով պահելու ու ձեռքը միշտ մեկնելու պատրաստ։ ԱՎԵՏ Իմ ԸՆԿԵՐ, ԲԱՐՈՎ ԵՍ ԵԿԵԼ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ!! Ծնունդդ շնորհավոր)

Հ.Գ. Ավետը, որը սիրում ու ներում է քար նետողներին անկեղծորեն՝ հավաքելով այդ քարերն ու իր Հոգու ամրոցն ամրացնելով դրանցով։ Իմ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ու Աստվածավախ ընկերը՝ Ավետը♥️ նշեք @avetbarseghyan — ի՝ ձեր սիրած տողերն իբրև Նվեր)»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS