Նախկին սկեսուրս չեմ թողնում հանդիպի աղջկաս հետ, իսկ նա ինձ սպառնում է, որ կդիմի դատարան ու․․․Չգիտեմ ինչ անեմ։Ես ու
նախկին ամուսինս ծանոթացանք, երբ երկուսս էլ 22 տարեկան էինք: Սկզբում ինձ թվաց, որ նա բարի, խել ացի, ընտանիքի մարդ է:
Ամուսնացանք, երեխա ունեցանք:
Իսկ հետո սկսվեց ամենահետաքրքիրը. նա սկսեց գիշերները տուն չգալ, աշխատավարձի կեսից ավելը ծախսել՝ ինձ համար անհաս-
կանալի կերպով, մեր դստերը բացար ձակ ուշադրություն չէր դարձնում, էլ չեմ ասում իմ մասին:Ես առավ ոտից երեկ ո տանն էի, մի
կերպ էի հասցնում լվացք, մաքրություն անել, ուտելու բան պատրաստել, փոքր երեխայի հետ շատ դժվար է:
Մի օր էլ հոգնեցի անդադար սկանդալներից և ամուսնուս ուղղակի դուրս հանեցի տնից: Մենք ապրում էինք ծնողներիս տանը, նը-
րանք այլ երկրում են բնակվում:Նախկին ամուս նուցս նույ նիսկ ալիմենտ չպահա նջեցի, որոշեցի նրա նից մեկընդ միշտ ազատվել:
Սկզբնական շրջանում գու մարով օգնեցին ծնողներս, իսկ երբ աղ ջիկս մի քիչ մեծացավ, նրան տարա մանկապարտեզ և սկսեցի
աշխատել:
Ամուսնալուծությունից անցել է 2 տարուց ավել, և հանկարծ հայտնվում է սկեսուրս. նա դստերս հետ հանդիպումներ է պահանջում:
Գիտե՞ք ինչն է անհաս կանալի ինձ համար, այս 3-4 տարվա ընթաց քում նա երբեք չի հետաքր քրվել մեզանով, երեխայով, ես նրան
տեսել եմ ընդամենը 5-6 անգամ, նա ինձ համար անծ անոթ կին է: Ինչու՞ պետք է երե խայիս վստահեմ մեկին, ում չեմ ճանաչում:
Այդպես էլ ասացի նրան, ասացի, որ օտարներին թույլ չեմ տալիս մոտենալ դստերս:Իսկ այսօր էլ նա զանգեց և ասաց, որ կդիմի դա-
տարան, քանի որ երեխայի հետ հանդիպելու իրավունք ունի:Ստացվում է, ես երեխա եմ ունեցել, ծնված օրվանից միայնակ պահել
նրան, մեծացրել, երբ օգնության կարիք եմ ունեցել, նրանք չկային, իսկ հիմա հայտնվել և իրավունքից են խոսում:
Ես հիմա շատ բարկացած եմ, մոտս պանիկա է սկսվել: Գուցե՞ որևէ մեկը գիտի, թե նման դեպքերում դատարանն ինչ որոշում է կա-
յացնում: Մի՞թե ինչ-որ մեկը կարող է ինձ ստիպել անել մի բան, ինչ չեմ ուզում: