Նախքան թռիչքը կինը իր 4 ամսական երեխայի կողմից բոլորին բաժանեց 200 տուփ նվեր. Ինչ էր դա…

Սեուլ-Սան-Ֆրանցիսկո չվերթն է, ուղևորները զբաղեցնում են իրենց տեղերը: Թռիչքը կարճ չէր տևելու՝ կտրելու էին անցնեին Խաղաղ օվկիանոսը: Թռիչքը տևելու էր 10 ժամ: Հանկարծ իր տեղից վեր է կենում երիտասարդ մայրը և փոքրիկին գիրկն առած շրջում ինքնաթիռի սալոնում: Նա յուրաքանչյուր ուղևորի բաժանում է ոչ մեծ չափի տուփեր:

Այս պատմության մասին Ֆեյսբուքում գրել են ուղևորներից շատերը: Երիտասարդ մայրը փոխարենը ոչինչ չէր ուզում, այլ միայն բաժանում էր
տուփերը:

«Ողջույն, իմ անունը Ջունվո է: Ես 4 ամսական եմ և թռչում եմ ԱՄՆ մայրիկիս ու տատիկիս հետ՝ տեսնելու մորաքրոջս: Ես մի փոքր նյարդային եմ ու անհանգիստ, քանի որ չգիտեմ՝ ինչպես կանցնի թռիչքը, ինչը նշանակում է, որ կարող եմ լաց լինել և չափից շատ աղմկել:

Ես կփորձեմ չանհանգստացնել, սակայն խոսք չեմ տալիս: Այդ պատճառով մայրիկս ձեզ համար փոքրիկ տուփեր է պատրաստել: Խնդրում եմ օգտվեք դրանցից, երբ ես աղմկեմ: Շնորհակալություն: Բարի թռիչք»:

Ուղևորները անգամ չկարողացան ըստ արժանվույն գնահատել այդ ժեստը: Փոքրիկ Ջունվոն այդպես էլ ո՛չ լաց եղավ, ո՛չ էլ աղմկեց թռիչքի ընթացքում: Սակայն կոնֆետներից ոչ ոք չհրաժարվեց, իսկ ամենաբարեխիղճները պատմեցին այդ մասին սոցիալական ցանցերում՝ որպես երախտագիտության նշան երիտասարդ մայրիկին և փոքրիկ Ջունվոյին:

Ինչ խոսք, հաճելի բան էր մտածել կինը: Բոլորը անչափ շոյված էին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS