Շատ ուրախ հարսանիք էր, նման բաները չեն մոռացվի երբեք: Պսակադրությունը մարդու կյանքի լրջագույն պահերից է: Այդ պահին ամուսնացող զույգն Աստծո առջև երդվում է սիրել և հավատարիմ մնալ իրար,
իրար հանդեպ պատասխանատվություն է վերցնում, մինչև կյանքի վերջ:
Այդ հանդիսավոր պահին բոլորի դեմքերը լուրջ են, մտախոհ: Ամենակարևոր պահն այն է, երբ պսակադրվողները երդվում են իրար, կրկնելով հոգևորականի խոսքերը:
Ոչ մեկի մտքով չէր անցնում կատակել, կամ զվարճանալ, բայց այս զույգի դեպքում մի բան այնպես չէր; Ոգեշնչված լռության փոխարեն եկեղեցում ծիծաղ է հնչում, իսկ մասնակիցների դեմքերին ժպիտ է; Սա չի նշանակում, որ նրանք բոլորը անլուրջ են մոտենում արարողությանը, ուղղակի հենց սկզբում վկաներից մեկի հետ մի միջադեպ պատահեց, որ անգամ հոգևորականը չկարողացավ ծիծաղը պահել:
Մնացած ամբողջ ժամանակը նորապսակներն աշխատում էին իրար չնայել, որ նորից ծիծաղի ալիք չբռնի:
Նայեք տեսանյութը, վստահ ենք, որ դուք էլ չեք կարողանա ծիծաղը զսպել: