Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արայիկ Խանդոյան, ինձ համար ավելի ընդունելի Միայնակ Գայլ…Միայնակ Գայլը 17 տարեկանից իրեն նվիրեց Հայրենիքի պաշտպանությանը և ոչ միայն իրեն, այլ նաև եղբայրներին: Նա բազմաթիվ հերոսական դրվագների հեղինակ է, ցավոք նրա մասին չեն թողել խոսել, քանի որ նա այդպես էլ չանցավ երկրապահ Մանվելի թրի տակով: Հիշեցնենք, որ երեկ, 47 տարեկան հասակում, սրտի կաթվածից մահացել է Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ): |
Նա այդպես էլ չանցավ երկրապահ Մանվելի թրի տակով. Կարեն Հովհաննիսյան
