Մի օր ես Վանկուվերից Սիեթլ էի գնում և ընթրիքի համար կանգ առա մի փոքր սրճարանում։ Պատուհանից ես տեսա, թե ինչպես է երիտասարդ աղջիկը նստում շենքի փակ դռան մոտ ՝ ձեռքին մի փոքր փաթեթ կար։ Նա ո-ղորմություն էր խնդրում, բայց մարդիկ հիմնականում անտեսում էին Նա պարզապես կոտրված նայում էր.
Ես դուրս եկա, մոտենալով աղջկան՝ հանեցի իմ դրամապանակը եւ մտածում էի նրան 5 $ տալ ճաշի համար: Բայց երբ ես մոտեցա, տեսա, որ նա լաց էր լինում, նա մոտ 14-15 տարեկան էր։ Ես զգացի, ինչպես է իմ սիրտը ցավում. Նա բարձրացրեց իր գլուխը եւ ասաց շնորհակալություն, իսկ ես հարցրեցի, թե ինչ է նա ուզում ճաշի համար.
Գնացի մթերային խանութ, այնտեղից երեխայի համար մի բանկա խառնուրդ գնեցի, եւ նրան սրճարան տարա. Նա շատ շնորհակալ եղավ ստանալով իր բուրգերը եւ կերավ այն մի ակնթարթում. Հետո ես գնեցի նրան դեռ մի կտոր թխվածք եւ պաղպաղակ.
Մենք խոսեցինք. Նա 15 տարեկան էր, երբ նա հղիացել էր, ծնողները զայրացել էին եւ նա փախել էր տնից. Այն-պես որ, անցել էր գրեթե 1 տարի. Ես հարցրեցի նրան, թե նա կցանկանար տուն վերադառնալ՝ նա լռեց։ Այնու-հետեւ նա ասաց, որ ծնողները չեն ուզում տեսնել նրան, քանի որ նա հորից մի քիչ գումար էր գողացել, երբ տա-նից գնացել էր: Նա ուզում էր վերադառնալ, բայց վախենում էր, որ ոչ ոք չէր ընդունի նրան.
Մենք դեռ խոսեցինք, եւ ես ասացի, որ նա իմ հեռախոսից տուն զանգի՝ չէր ուզում, բայց ի վերջո համաձայնեց ։ Նրա մայրը վերցրեց հեռախոսը եւ բարեւեց. Ես ներկայացա եւ ասացի, որ աղջիկը ցանկանում է խոսել նրա հետ, սկզբում լռություն էր, ապա ես լսեցի լացը: Հեռախոսը աղջկան տվեցի, եւ նա պարզապես լուռ լսեց, թե ինչպես էր իր մայրը լաց լինում, ապա ասաց «բարեւ»:
Նրանք խոսեցին, նա ինձ տվեց հեռախոսը , եւ ես խոսեցի նրա մոր հետ մի քիչ ավելի երկար. Ես նրա ավտոկա-յան տարա եւ տոմս գնեցի. Նրան 100 դոլար գումար տվեցի ծախսերի համար, եւ մի քիչ նախուտեստներ ճանա-պարհի համար.
Հասնելով ավտոբուս, նա պարզապես լաց էր լինում, և անընդհատ «շնորհակալություն» էր ասում կրկին ու կր-կին ։ Ես համբուրեցի նրան և գրկեցի, համբուրեցի նրա երեխային և ավտոբուս նստեցրի ։ Ես ստանում եմ նրանից
գեղեցիկ բացիկ յուրաքանչյուր սուրբ ծնունդին. Նա այժմ 21 տարեկան է եւ նա սովորում է քոլեջում: Նրա անու-նը Մակեյլա է, եւ նրա երեխան Ջոնը. երբեք չեմ ասել որեւէ մեկին դրա մասին. Ես ինձ լավ եմ զգում , իմանալով, որ ես ինչ-որ լավ բան եմ արել այս աշխարհում.