Մենք առանց որևէ ափսոսանքի դեն ենք նետում կիվիի, բանանի, կարտոֆիլի, խնձորի, նարնջի կեղևները։ Ոչ բոլորը գիտեն, որ շա մրգերի և բանջարեղենների կեղևը օգտակար է։ Դու, իհարկե, կզարմանաս, բայց կեղևն ավելի շատ վիտամիններ է պարունակում, քան պտուղը։
Ինչպես օգտագործել կեղևը
Բանանի կեղև
Զարմանալի է, բայց նույնիսկ բանանի կեղևը քո օգնականը կդառնա։ Այն ներազդում է մարսողության, ինչպես նաև արյունահոսության դեպքում։ Այն կարելի է դնել կապտուկների վրա՝ հետքերը հեռացնելու համար։ Այն կարելի է օգտագործել նաև որպես կոսմետիկ միջոց, այն հեռացնում է գորտնուկները։
Կիվիի կեղև
Կիվիի կեղևում 3 անգամ ավելի շատ հակաօքսիդիչներ կան, քան պտղում։ Այն ունի հակաքաղցկեղածին, հակաբորբոքային և հակաալերգիկ հատկություններ: Կեղևի առավելությունն այն է, որ այն հեռացնում է վնասակար քիմիական միացություններն օրգանիզմից։
Դդմի կեղև
Դդմի կեղևում ցինկի մեծ քանակություն է առկա։ Այն գերազանք պաշտպանիչ ազդեցություն ունի։ Այն կարելի է օգտագործել և՛ որպես առողջությունն ամրապնդելու միջոց, և՛ որպես բակտերիաների դեմ պայքարի միջոց։
Նոր կարտոֆիլի կեղև
Ալերգիայի, թունավորության, հիպերտոնիայի, ցավային շոկի դեպքում այն մեծ ազդեցություն է ունենում։ Պատկերացնում ես, որ մեկ կարտոֆիլի կեղևը պարունակում է մանրաթելի, կալիումի, երկաթի, ֆոսֆորի, ցինկի և վիտամին C- ի ամենօրյա նորմայի կեսը: Այս հատկություններով օժտված են նաև գազարի և ճակնդեղի կեղևը:
Սխտորի կճեպ
Սխտորի և դրա կեղևի օգտակար հատկությունների մասին են խոսում դրանում առկա 6 հակաօքսիդիչները։ Դա նշանակում է, որ սծտորի կճեպն օգնում է պայքարել ծերանալու դեմ և միշտ առողջ մնալ։
Մրգերի կեղևներից կարող ես պատրաստել թեյ կամ հյութ։ Կարծում ենք, այս խորհուրդներից հետո դու ոչ մի կեղև դեն չես նետի։
Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»-ը