Բաշկիրիայում բնակվող ընկերս` Անդրյուշան, տեղեկացրեց, որ բաժանվել է հարբեցող կնոջից և հոգեկան խա-ղաղությունը վերականգնելու նպատակով, ցանկանում է մեզ մոտ գալ հանգստանալու, անցյալը մոռացության տալու համար: Մեր պայմանները թույլ էին տալիս հյուրեր ընդունելու համար: Երբ կնոջս հայտնեցի այդ մասին, նա դժգոհեց.
-Եթե դու ամբողջ օրն աշխատում ես, միայն գիշերներն ես տուն գալիս, ո՞վ պետք է նրանով զբաղվի: Ես զահլա չունեմ, համաձայն չեմ:
-Ճիշտ է, ես աշխատանքի եմ գնում, զբաղված եմ, բայց դու տանն ես, պետք է արժանապատվորեն դիմավորենք և այնպես անենք, որ նա գոհ գնա մեր հյուրընկալությունից: Եթե չհասցնեմ, գոնե դու կարող ես նրան ուղեկցել մեր տեսարժան վայրերը տեսնելու համար: Երբ ազատ լինեմ, ես էլ կմիանամ ձեզ: Այնպես, որ նորմալ, մարդա-վարի կընդունենք և կճանապարհենք, օտար մարդ է, թող տպավորված հեռանա, -պնդեցի, -հետո էլ մեզ մի օգուտ կտա: Այդ հնարավորությունն ունի:
-Դու ինձ թողնում ես անծանոթ տղամարդու հե՞տ, -հարցրեց;
-Հա, ի՞նչ կլինի: Պատկերացրու եղբայրս է: Նա շատ ազնիվ մարդ է:
-Լավ, դու գիտես, -հեգնական տոնով ասաց կինս:
Երբ հյուրն եկավ, ավելի շատ էի զբաղված գործերով և նրա հետ զբաղվելու համարյա ժամանակ չէր լինում: Փո-խարենը` նրան զբաղեցնում էր կինս:Մի քանի օր հետո,երբ հասցրել էի շուտ վերադառնալ աշխատանքից, նկա-տեցի, որ նրանք ոգելից խմիչքներ էին օգտագործում:
-Դու ոգելից խմի՞չք ես օգտագործում, -հարցրեցի կնոջս:
-Բա ի՞նչ անեմ, եթե տղամարդ չկա, ես եմ ընկերակցում նրան, -պատասխանեց:
Այդ ընթացքում նկատեցի, որ հյուրն իր հայացքը չէր կտրում իմ կնոջից: Այդպիսի հայացքով միայն սիրահար-ված տղամարդն է նայում կնոջը: «Երկար ժամանակ կնոջ հետ չի շփվել, երևի, բնական է» -մտածեցի:
Այդ գիշերը, հոգնածության պատճառաբանությամբ, կինս հրաժարվեց հետս սեռական հարաբերություններ ունենալ: Իսկապես, ամբողջ օրը եփում-թափում, խանութներից` գնումներ էր կատարում, երեխայի և հյուրի հոգսերով տառապում, իսկ ես միայն իմ աշխատանքով էի զբաղված: Որոշեցի հաջորդ երեկոյան մեր հյուրին ռեստորան հրավիրել:
Մի քանի բաժակ օղի իրար հետևից խմելուց հետո, Անդրյուշան կնոջս պարի հրավիրեց: Պարելու ընթացքում զգացի, որ ամուր սեղմվելով կնոջս, նա չափն անցնում է: Առաջարկեցի տուն գնալ:Տուն հասնելուն պես, մտա ննջարան և պառկելով անկողին, սպասում էի կնոջս, սակայն նա ուշանում էր: Կասկածներով լի, վազեցի հյու-րասենյակ: Այնտեղ տեսա այն, ինչ մտքովս երբեք չէր անցել՝ կինս դավաճանում էր ինձ: Մոտենալով, հարվա-ծեցի նրան: Այդ պահին Անդրյուշան հարվածներով հարձակվեց ինձ վրա:
-Չե՞ս տեսնում, որ կինդ միայն ինձ է սիրում, նա արդեն իմն է, հիմար, հեռացիր, թե ուզում ես կենդանի մնալ:
-Թող նրան, -տեղից բարձրանալով ասաց կինս, — և դառնալով ինձ շարունակեց, -նա քեզնից ավելի լավն է ոչ միայն անկողնում: Հոգատար է, ուշադիր: Դու զբաղված մարդ ես և ինձ համոզում էիր հյուրի պահանջները անշեղորեն կատարել: Ես էլ կատարեցի այն, ինչ նա ցանկանում էր:
Նրա հետ կապի մեջ մտնելով, համոզվեցի, որ միայն նրա հետ լինելով կարող եմ զգալ տղամարդու շունչը: Ես բաժանվում եմ քեզանից:Այս դեպքից հետո, այլևս հնարավոր չէր ապրել կնոջս հետ և մենք բաժանվեցինք: