Ընկերոջս առաջարկով, որոշեցինք ժամանակ անցկացնել բնության գրկում: Հաճելի էր ժամանակը մինչ այն պահը, երբ չէի օգտագործել ոգելիչ խմիչքներ: Չափից ավելի խմելուց հետո, հարբեցի: Ոչինչ չէի գիտակցում, կորցրել էի կողմնորոշվելու ունակությունը: Վիճակս այնքան վատացավ, որ ընկերս ստիպված էր ինձ տեղա-փոխել հիվանդանոց:
Ոչինչ չէի հիշում: Միայն երեկոյան հիվանդանոցում գիտակցության գալով, փորձեցի ինչ-որ բան վերհիշել, բայց ՝ապարդյուն:Որոշեցի աննկատ հեռանալ հիվանդանոցից:Մեծ դժվարությամբ գտա մեր տան ճանապարհը: Տուն հասնելով, նկատեցի մեր տան վառված լույերը:
«Իմ խեղճ կին, չի քնել, երևի, արտասվում է ինձ համար» -մտածեցի:
Ներս մտնելով հյուրասենյակ, տեսա մերկ տղամարդու: «Փաստորեն, օգտվելով իմ բացակայությու-նից, նա ինձ դավաճանում է ուրիշի հետ» , -մտածեցի: Գիտակցությունս կրկին մթագնեց: Վերցնելով ձեռքս ըն-կած պատահական իրը և ամբողջ ուժով հարվածեցի կնոջը: Կրկին հարվածեցի, այս անգամ տղամարդում: Այս անգամ շուռ գալով բղավեց, որ շուտ հեռանամ: Կնոջս եղբոր ձայնը լսելով, էլ ավելի կատաղեցի: Մոտենալով նրանց, հազիվ նշմարեցի նրա մարմնի տակ թաքնված իր կնոջ դեմքը:
Սթափվեցի և դուրս եկա սենյակից: «Միթե ՞ ես խելագարվել եմ, միթե՞ մեր տանն եմ» , -մտածում էի, երբ ամու-սիններով դուրս եկան սենյակից ու հայտնեցին, թե կինս իրենց մեր տուն է կանչել, իսկ ինքն էլ գնացել է հիվան-դանոց՝ ինձ մոտ մնալու նպատակով:Չգիտեի ինչ ասել, ամոթից կարկամել էի: Ամեն ինչ պարզվեց, երբ կինս հի-վանդանոցից տուն վերադարձավ:
Այդ օրը վերջ դրվեց իմ կողմից ոգելից խմիչքների օգտագործելուն: