ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
Մոտ օրերին մենք ընտրելու ենք Երևան քաղաքի ավագանիներին։ Անչափ կարևոր է նոր «ստերիոտիպներ» ձևավորվեն՝ Երևանցին ընտրի իրեն վստահելի քաղաքական թիմը, այլ ոչ թե առաջին համարին, որպեսզի Երևանցին պահանջի քաղաքական թիմից, այլ ոչ թե միայն քաղաքապետից։ Նման մոտեցման դեպքում է գոյանում հակակշիռների և զսպման մեխանիզմները։
ՀԻՇԵՔ՝ ԴՈՒՔ ընտրելու եք քաղաքական թիմին, և եթե կուսակցությունը ընտրությունների արդյունքում հավաքի 50%-ից ավելի ձայն, միայն այդ դեպքում է օրենքի ուժով ընտրվում առաջին համարը որպես քաղաքապետ, մնացած դեպքում քաղաքապետն ընտրվում է փակ գաղտնի ընտրությամբ՝ ավագանիների անդամների կազմից։ Ընտրությունները կախված են Երևանցիներից, և Դուք եք ընտրելու այն թիմը, ում Դուք կվստահեք Երևան քաղաքը։