Նիկոլ ջան, օրհնվի էն սհաթը, որ 43 տարի առաջ որպես հեղափոխական առաջնորդ ծնվեցիր

Երանի Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը տպագրված լիներ մինչ թավշյա հեղափոխությունն ու այն կարդացած լինեինք: Անձամբ եթե կարդացած լինեի այս գիրքը, մարտին սկսված «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսին ոչ մի վայրկյան չէի կասկածի, կարծում եմ՝ ոչ միայն ես:

Գիրքը նոր եմ կարդացել ու բացահայտել եմ քաղաքական մի առաջնորդի, ով նաև լավ գրող է, հրաշալի պատմող և ունի անսահման վառ երևակայություն: Հեղափոխության անհրաժեշտությունը գրքում հիմնավորվում է տարբեր փիլիսոփայական տեսակետներից ու էվոլյո՞ւցիա, թե՞ ռևոլյուցիա ինձ հուզող հարցի իր պատասխանը, որն ինձ համար էվոլյուցիայի օգտին է, կարծես՝ համոզիչ է, որ էվոլյուցիան առանց ռևոլյուցիայի չի կարող լինել, համենայն դեպս այսօր դա փաստ է:

«Երկրի հակառակ կողմը» գրքի «Հեղափոխականի մահը» գլխում, իմ կարծիքով Նիկոլը տալիս է հեղափոխության առաջնորդի կատարյալ այս բանաձևը. «Հեղափոխականի, հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը»: Իսկ ինչի՞ դեմ էր պայքարում մեր ժողովուրդը: Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր տեսակետից կձևակերպի նախորդ իշխանության դեմ պայքարի, նրանց իշխանությունից հեռացնելու համար ի՛ր պայքարի պատճառների մասին, ի՛ր հեղափոխության անհրաժեշտության մասին, որը կարճ կձևակերպեմ այն բառերով, ինչ բառերով, որ Նիկոլի գրքում Նովոսիբիրսկի փողոցում բողոքում էր ռուս մարդը՝ երկրում տիրող անարդարության, կեղծիքի, ամենաթողության, ապօրինության դեմ: Ժողովուրդն ատում էր նախորդ իշխանությանը և եկեք թավշյա հեղափոխության հաջողության մեջ չթերագնահատենք նախորդ իշխանության նկատմամբ ժողովրդի մեջ առկա ատելության կրիտիկական աստիճանը, որը մի կիզակետում խտացնելու ու պայթեցնելու գործը հաջողեց Նիկոլ Փաշինյանը, այն էլ՝ առանց արյունի:

Իսկապես հրաշք տեղի ունեցավ, որի համար անձամբ ասում եմ. «Նիկոլ ջան, օրհնվի էն սհաթը, որ 43 տարի առաջ որպես հեղափոխական առաջնորդ ծնվեցիր մեր տառապող ազգի համար»: Գրքում ակնհայտ է Նիկոլի ակնածանքը հեղափոխական Չե Գևարայի կերպարի նկատմամբ, ով, ըստ Նիկոլի. «հասկացավ, որ իշխանությունը մահ է իսկական հեղափոխականի համար, իսկական հեղափոխականը երբեք իշխանավոր չպետք էլինի, իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց չպետք է հաստատի իշխանություն և օրենքներ:

Ես այսպես եմ հասկանում Չե Գևարային: Եվ ժամանակի ու պատմության փորձությունը թույլ է տալի ասել սա. իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի և հեռանում անսպասելի»: Այնուհետև զարգացնելով այս միտքը բացատրում է, որ իսկական հեղափոխականը հեղափոխության հաղթանակից հետո չպետք է կորցնի զգոնությունը, քանի դեռ այն չի պսակվել ժողովրդի ինքնիշխանությամբ և երբ համոզվի, որ ժողովրդի ինքնիշխանությանն այլևս ոչինչ չի սպառնում, «նա ազատ է լինել սովորական քաղաքացի՝ սովորական քաղաքացու իրավունքներով»: Ցանկացած հեղափոխություն, ըստ Նիկոլի, սթափեցնող ապտակ է բոլոր նրանց համար, ովքեր հրաժարվել են հասկանալ, որ ժողովրդին այդպես կառավարել այլևս չի կարելի: Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS