«Բոլոր նրանք, ովքեր ՀՀ օրենքով խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ հնարավորություն կունենան մասնակցելու ընտրություններին և ցանկություն կունենան, կմասնակցեն»,- այսօր ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողի հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե արդյոք նա հրավիրվե՞լ է ցուցմունք տալու Մարտի 1-ի գործով, վարչապետը պատասխանել է. «Մարտի 1-ի գործով վերջին ժամանակներս ցուցմունք չեմ տվել, սակայն երբ անհրաժեշտություն լինի, կտամ: Ես նախկինում բազմիցս ցուցմունք տվել եմ նաև դատարանում»։