Նիկոլ Փաշինյանը ազատել է ԴԱՀԿ պետին

Մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ԴԱՀԿ պետ Արմեն Հարությունյանին:

«Համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի առաջարկությունը.

Արմեն Հարությունյանին իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS