Նիկոլ Փաշինյանը Ավանում ընկել էր ամենակարևոր հիշողությունների գիրկը

Այսօր Ավանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ 2017-ին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ ինքը քաղաքապետի թեկնածու էր, այս համայնքում ուշագրավ մի դեպք պատահեց. «Անցնում էինք կրպակների դիմացով, էդ օրը չգիտեմ մարդիկ ինչ էին լսել, անընդհատ հաց էին մեզ հյուրասիրում»:

Ըստ Փաշինյանի, դա շատ խորհրդանշանական էր. «Ինձ համար ամենակարեւոր պահերից մեկն էր, որովհետեւ հացի ամեն պատառը կուլ տալիս ինձ համակում էր այն զգացողությունը, թե ես ուխտ եմ կնքում մեր ժողովրդի հետ այդ հացի միջոցով: Մենք կովկասցի ժողովուրդ ենք, հայ են եւ հացը մեզ համար ունի առանձնահատուկ արժեք»: Փաշինյանն ասաց, որ այդ ուխտի պայմանը պահված է, այդ հացը նորից սուրբ է, որովհետեւ «այդ հացը հարամված չէ»: Փաշինյանը, ցույց տալով հանրահավաքին ներկա երեխաներին՝ 7-14 տարեկան, ասաց, որ նրանց ապագան որեւէ մեկը չի կարող գողանալ. «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն որեւէ ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, մենք նրանց պատերով կտանք»: Վարչապետն ասաց, որ «ոչ» են ասել թալանին, քծնանքին, շողոքորթությանը, կեղծավորությանը, ստին, կեղծիքին, եւ «այո» են ասել քաղաքացուն, նոր սերնդին ու նրանց ապագային: Փաշինյանը կոչ արեց քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Քարոզարշավի վերջում վարչապետը սելֆիներ արեց ավանցի երեխաների հետ, նրանց հետ գրկախառնվեց, ստորագրություններ տվեց: Իսկ Հայկ Մարությանը հորդորեց քվեարկել այն Երեւանի համար, որտեղ մեր երեխաները երջանիկ են լինելու, այն Երեւանի համար, որը մեզանից գողացել են. «Մենք հետ ենք բերելու մեր Երեւանը եւ հետ ենք տալու երեւանցիներին»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS