ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին: Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Լինելու է բաց, անմնացորդ և մանրամասն խոսակցություն:
Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոʹչ միայն Կապանին, ոʹչ միայն Սյունիքին, այլև Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին, սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում»: