«Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին քաղաքական մի այնպիսի ջախջախիչ հարված հասցրեց, որ դրանից հետո ցանկացած արժանապատվություն ունեցող քաղաքական գործիչ իր ժողովրդի երեսին նայել չէր կարողանա». Դավիթ Գևորգյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քաղաքական մի այնպիսի ջախջախիչ հարված հասցրեց, որ դրանից հետո ցանկացած արժանապատվություն ունեցող քաղաքական գործիչ իր ժողովրդի երեսին նայել չէր կարողանա։

Ուղղակի հիանում եմ արցախյան հարցում մեր երկրի տարվող նոր քաղաքականությունից և Ադրբեջանի հետ մեր նոր հռետորաբանությունից։ Տարիներ շարունակ Քոչարյանի, Սարգսյանի ու այժմ քաղաքական գերեզմանոցի վերածված նրանց սպասարկող մի քանի կուսակցությունների ոչինչ չասող, պարտվողական ու իրականությունը չներակայցնող հռետորաբանությանը փոխարինում է պահանջատերի, հաղթածի ու հաղթողի, իրականությունը պարզ ներկայացնողի, հստակ, առարկայական ու հզոր դիրքերից խոսացողի հռետորաբանությունը։

Խաղաղություն թող լինի Հայոց աշխարհում: Փառք մեր խաղաղության միակ երաշխավոր հայոց բանակին: Կեցցե ազատ, անկախ, հզոր ու երջանիկ Հայաստանը»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS