Կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար: Ինչ վերաբերում է Հրանուշ Հակոբյանին, Ն. Փաշինյանը նշեց, որ նա չի շարունակի պաշտոնավարել:
Խոսելով Լևոն Երանոսյանին պատասխանատվության ենթարկելու մասին, նա ասաց, որ եթե լինեն կոնկրետ դեպքեր և քննությունն ապացուցի դա՝ ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում: