Նիկոլ Փաշինյանը կոշտ պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը,որ գաղտնալսված ձայնագրության հրապարակումը ցույց տվեց,որ իշխանությունների նպատակն իրեն փակելն է, ոչ թե Մարտի մեկը բացահայտելը:«Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի մեկին»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով հարցին, որ օլիգարխներին զինաթափելու հրահանգ է տվել,այս պահի դրությամբ ո՞ւմ են զնաթափել, նա պատասխանեց.«Ես խոսել եմ ապօրինի կառույցների մասին, և գործողություններ արվել են, այդ գործողությունների մի մասի մասին արդեն տեղեկացված եք,իսկ մյուսին մասին արդեն, ըստ անհրաժեշտությամբ, կտեղեկացվի»:

Աղբյուր ՝ Newstime.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS