Պատմաբան Արմեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը լավագույներից էր իր ողջ քաղաքական կենսագրության ընթացքում և լավագույնը, որպես երկրի ղեկավար՝ ունեցած ելույթների մեջ: Հստակ մեսիջներով, գործնական, ուսուցողական, բացատրելի, էմոցիոնալ փոնի նվազում և քաղաքական խոսքի, ռազմավարության, մարտավարության լիակատար հստակություն:
Հանրությունը միշտ էլ էմոցիոնալ ֆոն ապահովող ելույթների կարիք զգացել է և դրանք նաև բերել են գործնական արդյունքներ, բայց ինձ այս տեսակ ելույթներն է դուր գալիս, որտեղ կա ևʹ էմոցիաներ, ևʹ հասկանում էս ասվածի կարևորությունը, ևʹ դա քեզ հոգեհարազատ է, քո քաղաքական պատկերացումներին համահունչ»: