Lragir.am-ը գրում է.
Հանրապետության հրապարակում հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որոշ մարդիկ սկսել են իրենց քաղաքական հալածյալներ ներկայացնել:
«Որևւէ մեկը չի հարցնում՝ բա հիմա ինչ գործ ունեք ազատության մեջ:
Թե ձեզ թվում է մենք ձևերը չգիտենք դատավորներին որոշումներ կայացնելու ձևը պարտադրելու, բայց մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից:
Որևէ մեկը չի խուսափի մարտի 1-ին 10 մարդու սպանելու և պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից:
Չի կարող լինել այդպիսի բան: Նստելու եք բոլոր մարդասպաններով, և լիազորված եմ հայտարարելու Հայաստանի քաղաքացիների անունից:
Մարտի 1-ի գործը ըստ էության ամբողջ ծավալով բացահայտված է:
Էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում՝ չկա տարբերակ, որ ոճրագործների պարագլուխներից որևէը մեկը խուսափի պատասխանատվությունից», ասել է նա:
«Հիմա դուրս են եկել մարդիկ, որ ասում ենք Հայաստանում քաղաքացիական պատերազմ կլինի: Քաղաքացիական պատերազմ միայն ձեր օֆիսների ներսում կարող է լինելու:
Դուք քանի քաղաքացու աջակցություն ունենք՝ 17 նախկին կոռուպցիոներ, 22 ֆեյք, սա է ձեր աջակցությունը:
Եթե ինչ որ մեկը քաղաքացիական պատերազմով սպառնա, իրենով ԱԱԾ-ն է զբաղվելու», ասել է նա: