Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա, 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝
ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Արթուր Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մի քանի անգամ Դավիթ Սանասարյանին գրել եմ, որ Փաշինյանի անվտանգության հետ կապված կան բազմաթիվ հարցեր, իհարկե չմանրամասնելով ինչ վտանգների մասին է խոսքը, քանի որ խելքը գլխին մարդը ֆեյսբուքում նման բաներ թեկուզ մասնավոր նամակով չի քննարկի, և քանի որ Դավիթը շատ զբաղված է ու ժամանակ չունի պատասխանելու, այդ բազմաթիվ վտանգներից ամենամիամիտը ներկայացնում եմ այստեղ:
Եթե այս պահին ինքնակամ չի հեռացել կամ հեռացվել պետական պահպանության ծառայությունից՝ Ռ. Քոչարյանի հարազատ եղբոր որդին Վալերի Վալերիի Քոչարյանը, ապա անհապաղ հեռացրեք:
Լուսանկարում՝ Քոչարյանի կողքին բազմածը Վալերի Քոչարյանն է․․․
Աղբյուր՝ facebook.com