Նման բան տեղի է ունենում 100 տարին 1 անգամ․․․Կինը միանգամից 9 երեխա է լույս աշխարհ բերել

Նման բան տեղի է ունենում 100 տարին 1 անգամ․․․Կինը միանգամից 9 երեխա է լույս աշխարհ բերել։ Երեք երեխա լույս աշխարհ բերե լուց երկու շաբաթ անց 32-ամյա մեքսիկուհի Կարլա Վանեսա Պերեսը կրկին հղի է ու այս անգամ պատրաստվում է 9 երեխա ունենա լուն:

Հերոսուհի մայրը շատ շուտով կմտնի պատմության մեջ, որպես մեկը, ով 9-յակ է ունեցել եռյակի ծնունդից մեկ տարի չանցած: Ամբողջ աշխարհի աչքի առաջ Կարլան սպասում է 6 աղջկա և 3 տղայի:Բժիշկներին հաջողվել է պարզել, որ Կարլան հղիացել է եռյակի ծնուն դից երկու շաբաթ անց: Արդեն որոշված է, որ ծնունդը կատարվելու է կեսարյան հատման ճանապարհով մայիսի 20-ին:

Նույն ճանապարհով էին ծնվել Կարլայի մյուս երեք երեխաները: Բացի նրանցից, ի դեպ, Կարլան ունի նաև մի տղա: Ապացուցվել է, որ նման երկու հղիությունները հետևանքն են այն բուժման կուրսի, որ կինը նախկինում անցել է անպտղության դեմ:Կարլան դեռ չի որոշել երեխաների անունները. «Թող նախ ամեն ինչ բարեհաջող ավարտվի…»:

Նշենք, որ հրաշք-ընտանիքի քաղաքի քաղաքապետ Վիլյա դե Արտեագան արդեն խոստացել է օգնել մուծելու բժշկական ծախսերը, մաս նավորոպես նա կվճարի երեխաների ինկուբատորների գումարը: «Այնպիսի տպավորություն է, ասես ինձ վրա հրաշք է թափվել: Ես նյ արդայնանում եմ, բայց շատ երջանիկ եմ»,-ասել է Կարլան:

Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, ու բոլոր երեխաները ողջ մնան, սա կլինի երկրի վրա գրանցված միակ դեպքը, երբ լույս աշխարհ է գալիս միանգամից 9 երեխա: Նմանատիպ մի պատմություն կարող էր գրանցվել նաև 1971-ին, եթե Սիդնեյում ծննդաբերած 19-ամյա Ժերալդինա Բրոդերիկի 9 զույգերից երկուսը մահացած չծնվեին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS