Ես իհարկե հասկանում եմ , որ Փաշինյանի կառավրությունը չի կարող անթերի լինել ու նրանցից ևս պետք է բողոքել ու կողմ եմ բոլոր տեսակի կառավարությունների դեմ ժողովրդի բողոքելուն, ինքս դեռ որոշել եմ մի փոքր համբերել, բայց շատ ասելիքներ ունեմ նոր կառավարության մասին, բայց ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե մարդիկ ինչպես են կարողանում նույն կերպ քննադատել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունները։
Ինչպես կարելի է նախկին 10 տարվա կառավարությանը և ներկայիս 10 օրյա կառվարությանը նույն ձևով , նույն տոնայնությամբ քննադատել, նույն մեղադրանքները հնչեցնել։ Կներեք իհարկե, բայց թույլ տվեք մտածել, որ նման մարդկանց ցանկությունը ոչ թե օրինական երկիր ունենալն է, այլ օր ու գիշեր բողոքելով ինքնահաստատվելը։
Եթե նույնիսկ հաշվի չառնենք հեղափոխության փաստը և մնացած այլ մանր մունր դեպքերը, ապա փաստացի իշխանության է եկել նոր ուժ, նոր դեմքեր, որոնց աշխատանքին ծանոթ չենք, նրանց ունակություններից տեղյակ չենք, նրանց արդարության վրա կասկածելու հիմքեր չունենք։ Ինչպես կարելի է նոր ուժին դատել հին ուժերի հետ հավասար ու տեղավորել նույն խցում։
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք