«Որպես նյարդավիրաբույժ՝ ես իմ հիվանդների դեմքերին հաճախ եմ անհանգստություն և տառապանք տեսնում։ Նյարդավիրաբուժական միջամտությունները ավելի շատ են նրանց վախեցնում, քան սեփական խնդիրները։ Եվ դա բնական երևույթ է։
Ուղեղն այն օրգանը է, որը մենք պետք է հսկողության տակ պահենք։ Հնարավոր է՝ Դուք ևս չգիտեք, սակայն ուղեղը ևս կարիք ունի հանգստի ու ուշադրության», — ասում է նա։
Արձակուրդների կամ ցուրտ եղանակի ժամանակ մեզ մոտ ցանկություն է առաջանում մեզ ավելորդ բաներ թույլ տալու՝ շատ ուտել, շատ խմել, գիշերները համակարգչի էկրանի դիմաց անցկացնել, շատ ծխել, չարաշահել սուրճը և այլն։
«Ուղեղը երբեք չի քնում, սակայն որոշ տարբերակներ կան այն հանգստացնելու և աշխատանքը խթանելու։ Այո՛, ուղեղը դրական ազդակների կարիք ունի», — բացատրում է նյարդավիրաբույժը։
Հենց այդ պատճառով էլ բժիշկը խորհուրդ է տալիս քնել՝ առանց բջջային հեռախոսը մոտակայքում դնելու։
Առավոտյան Դուք պետք է նայեք երկնքին կամ պարզապես հիանաք բնապատկերներով, որպեսզի խթանեք տեսողության բարելավմանը, երաժշտություն լսեք, որը բարձրացնում է Ձեր տրամադրությունը, և արթնանալուց անմիջապես հետո ջուր խմեք։
Չափավեր կերեք, քանիոր ստամոքսը շատ է ծանրաբեռնում ուղեղը։ Խորհուրդ է տրվում օգտագործել կարմիր գինի, քանի որ այն օգնում է մաքրել ուղեղի մազանոթները, սակայն այն ևս մի չարաշահեք, քանի որ ալկոհոլը վնասում է նյարդային բջիջները։
Քիչ հեռուստացույց դիտեք. թույլ մի՛ տվեք ուղեղին նորությունների զոհ դառնալ։
«Եվ եթե ծխում եք, ապա շաբաթական մեկ անգամ բեռնաթափեք ուղեղը։ Ծխեք միայն որակյալ և լավ սիգար։ Իսկ ինչ վերաբերում է օրվա ընթացքում մեկ տուփ ծխախոտին՝ կտրականապես ոչ ասել է պետք դրան», — ավելացրել է Վլադ Սիուրեան։
Նյարդավիրաբույժը խորհուրդ է տալիս ինքներս մեզ ժամանակ հատկացնել։ Լռություն փնտրեք, մտքերը կարգավորեք և ինքներդ Ձեզ անմեղ հաճույք պատճառեք։ Խնամքը ևս հանգստացնում է նյարդերը։
Աղբյուր՝ Blognews.am