Նշանածիս զգացմունքների անկեղծությունը ստուգելու համար, որոշեցի նրան ասել, որ այլևս գումար չունեմ, իսկ բիզնեսս կորցրել եմ․․․Անկեղծ ասած նման արձագանք չէի սպասում
Աննայի հետ ենք արդեն 2 տարի, որոնցից 6 ամիսը նշանված ենք։ Բնականաբար, մոտ ապագայում պատրաստվում էինք ամուսնա-նալ։ Մինչ նրան առաջար կություն անելը ես չէի էլ կաս կածում, որ Աննան կարող է մերժել ինձ։ Բանն այն է, որ բոլոր ընկերներս ա-սում են, որ ես անթերի տարբերակ եմ ցանկացած աղջկա համար․ չնայած իմ երիտասարդ տարիքին, ունեմ իմ սեփական բիզնեսը, որը ես ինքնուրույն զրոյից եմ սկսել, ունեմ բնակարան, և ինչպես ինձ բազմիցս են ասել, հմայիչ եմ և գեղեցիկ։
Մի օր ընկերներս ակնարկեցին, որ Աննան ինձ է ընտրել՝ միայն հանուն գումարի։ Անկեղծ ասած, ինձ համար ցա վալի էր նման բան լսելը, որովհետև անկեղծ սիրում եմ նրան, և ինչպես ինձ էր թվում, զգացմունքը փոխադարձ է։Բայց ընկերներիս խոսքերը դուրս չէին գալիս մտքիցս, և ի վերջո որոշեցի ստուգել նշանածիս։
Գլխավոր նպատակս էր հասկանալը՝ Աննային ինչ է պետք․ իմ գումարը թե ես։Հարսանիքից 2 ամիս առաջ ասացի, որ բիզնեսիս հետ կապված լուրջ խնդիրներ կան, իսկ դրանից 2 շաբաթ անց էլ հայտնեցի, որ այժմ ես աղքատ եմ, էլ չունեմ գործ ու տուն,մնացել են մի-այն պարտքերս։ Եվ ի՞նչ եք կարծում․․․
Աննան ասաց, որ առանց հարսանիք անելու գնանք զագս,իսկ հետո էլ տուն վարձենք և միասին փորձենք ամեն ինչ նորից սկսել, իսկ պարտքերն էլ աստիճանաբար կփակենք։ Ես այնքան երջանիկ էի, որ չդիմ ացա և պատմ եցի ճշմատո ւթյունը։Ես գրկեցի Աննային և համբուրեցի, բայց իմանալով, որ դա ստուգում էր՝ նշանածս ոչ թե ուրա խացավ, այլ սկսեց արտասվել։ Նրան նեղացրեցին իմ կաս-կածները, և նա ուղղակի հեռացավ։ Ահա այսպես ստուգեցի․․․ Արդեն 1 շաբաթ է , փորձում եմ հետը հաշտվել, բայց նա չի էլ ուզում անգամ պատասխանել զանգերիս։