Նշի յուղն արդեն հազարամյակներ շարունակ օգտագործվում է որպես բուժիչ, վերականգնող և կոսմետիկ միջոց: Ժամանակակից կոսմետոլոգիայում այն օգտոգործվում է մազերի աճը խթանելու և դրանց առողջ ու գեղեցիկ փայլ հաղորդելու համար: Սակայն քչերը գիտեն, որ այն նաև հիանալի կոսմետիկ միջոց է թարթիչները խնամելու համար:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նշի յուղի առանձնահատկություններն ու օգտակար հատկությունները, ինչպես նաև այս բաղադրիչով մի քանի արդյունավետ բաղադրատոմս, որոնք կօգնեն վերականգնել թարթիչների փայլը, կդարձնեն դրանք ավելի խիտ, երկար ու գրավիչ:
Նշի յուղի բաղադրությունն ու օգտակար հատկությունները
Նշի յուղի մեջ պարունակվող ակտիվ նյութերը կարող են խորը ներթափանցել հյուսվածքների մեջ, ինչը խթանում է քնած մազարմատների աճը: Այս յուղը պարունակում է մեծ քանակությամբ.
· կարոտին (վիտամին A) և B խմբի վիտամիններ,
· բնական հակաօքսիդանտներ,
· սպիտակուցային նյութեր,
· ճարպերը լուծող թթուներ:
Այս յուրահատուկ բաղադրության շնորհիվ նշի յուղը ոչ միայն խթանում է մազերի աճը, այլ նաև բուժում է բորբոքումներ, դարձնում է մաշկն ավելի նուրբ, օգնում է ազատվել սպիներից:
Նշի յուղը շատ թանձր չէ, ուստի դրա կիրառման համար ամենից հարմարը հին թարթչաներիկի լավ լվացված խոզանակն է կամ ատամի խոզանակը: Կարելի է նաև հասարակ բամբակ օգտագործել, սակայն հարկավոր է շատ ուշադիր լինել, որպեսզի յուղը աչքի մեջ չլցվի:
Յուղին կարելի է նաև մի փոքր ջուր ավելացնել (4:2 հարաբերակցությամբ): Յուղը չի կարելի պահել շատ սառը վայրում կամ թողնել արևի ճառագայթների տակ, այլապես այն կկորցնի իր օգտակար հատկությունները:
Յուղը հարկավոր է քսել ինչպես թարթչաներկը: Այն պետք է թողնել մոտ կես ժամ, այնուհետև սրբել մնացորդներն անձեռոցիկով:
Հարկավոր է համբերատար ու ուշադիր լինել և հիշել, որ այս միջոցն անմիջապես ապշեցուցիչ արդյունք չի տա: Հարկավոր է առնվազն 30 օր ճիշտ կիրառել յուղը՝ զգալի փոփոխություններ նկատելու համար:
Նշի յուղն օգտագործելիս հարկավոր է հիշել, որ.
· Չի կարելի քսել այն թարթչաներկով ներկված թարթիչներին,
· Յուղը չի կարելի ջրով լվանալ, այլապես ծակոտիները կփակվեն և կարող է առաջանալ ակնագարիկ,
· Օգտագործելուց առաջ յուղի սրվակը հարկավոր է մի փոքր տաքացնել ափերի մեջ, քանի որ գոլ վիճակում այն ավելի լավ է ներծծվում:
Նշի յուղը նաև կարելի է օգտագործել որպես շպարը մաքրող միջոց: Հարկավոր է խոնավ բամբակի վրա 5 կաթիլ նշի յուղ կաթեցնել և մաքրել դրանով կոպերն ու թարթիչները: Այս պրոցեդուրան ոչ միայն մաքրում, այլ նաև սնուցում է մաշկը:
Կարելի է նաև պարզապես մի քանի կաթիլ յուղ ավելացնել թարթչաներկին:
Նշի յուղով դիմակների բաղադրատոմսեր թարթիչների համար
Վազելինով դիմակ
40 մլ յուղին ավելացնել 25 մլ վազելին և 1 մլ պերուական բալզամ, լավ խառնել, քսել թարթիչներին և թողնել 15 րոպե: Կրկնել այս պրոցեդուրան շաբաթական 2 անգամ:
Ձկան յուղով դիմակ
2 կաթիլ ձիթայուղն ու 2 կաթիլ նշի յուղը խառնել, ավելացնել 5 կաթիլ երիժնակի յուղ (репейное масло), 5 կաթիլ ձկան յուղ և վիտամին E (1 դեղապատիճ): Այս խառնուրդը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար: Օգտագործելուց առաջ սրվակը հարկավոր է թափահարել:
Կռատուկի(Репейник) եփուկով դիմակ
Հարկավոր է կռատուկի տերևներից ու արմատներից (հավասար քանակությամբ) թուրմ պատրաստել (900 մլ տաք ջրին 175 գրամ հումք), սառեցնել այն, այնուհետև ավելացնել 45 մլ յուղ և 4 օր թրմել մութ վայրում: Ստացված խառնուրդն օգտագործել ամեն երեկո թարթիչները լվանալու համար:
Հակացուցումներ
Նշի յուղը շատ տարածված միջոց է, սակայն այն նույնպես ունի հակացուցումներ:
· Այս յուղը չի կարելի օգտագործել մաշկի բորբոքային որևէ հիվանդության դեպքում:
· Օգտագործելուց առաջ հարկավոր է ստուգել, թե արդյոք այն չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ
· Նշի յուղը չի կարելի քսել թարթիչներին օրական մեկ անգամից ավել, այլապես այն էլ ավելի կվատացնի իրավիճակը:
· Յուղը չի կարելի քսել արհեստական կամ աճեցրած թարթիչներին:
· Նշի յուղ գնելիս հարկավոր ուշադրություն դարձնել դրա որակին ու չփորձել տնտեսել՝ գնելով անորակ մթերք:
Նյութի աղբյուրը՝ kladovaia-krasoti.ru