Այս օրերի ընթացքում ակամայից ձևավորված Հայ Մայրեր հասարակական շարժման շրջանակներում կազմակերպում ենք օնլայն ստորագրահավաք , որով պահանջում ենք Ռազմիկ Աբրահամյանի տնօրինության տակ գտնվող Հանրապետական ծննդատունը զրկել բժշկական լիցենզիայից և չտրամադրել նրան արյունակից , հարազատ , բարեկամ , խնամի անդամներից որևէ մեկին ։

Դադարեցնել գործունեությունը և պետականացնել ։
Հարգելի հայրենակիցներ , եթե դուք, կամ Ձեր հարազատները տուժել են այս ծննդատանը , ապա միացեք մեր պահանջին , թողեք Ձեր տվյալները և նկարագրեք դժգոհությունը ։

Հարգանքներով ս/թ սեպտեմբերի 24-ին տուժող նորածնի մայր՝ Հայկուհի Խաչատրյան ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Հայկուհի Խաչատրյանի նորածինը ծնվել է մահացած, սակայն երեխայի դին ծնողներին մինչ օրս ցույց չեն տվել, ինչը առիթ է տվել նրանց կասկածելու, որ իրենց երեխան ողջ է:
