Փաստաբան Նորայր Նորիկյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.
Սինգապուրյան տնտեսական հրաշքի հեղինակ և ժամանակակից Սինգապուրի հիմնադիր Լի Կուան Յուն մի առիթով նշել է, որ այդպիսի Սինգապուր կառուցելու համար իրենք առաջնորդվել են հետևյալ սկզբունքով՝ «Կա՛մ արտադրել ամենաէժան և լավագույն որակի ապրանքներ, ու մատուցել նույնպիսի ծառայություններ, քան դա անում են մյուսները, կա՛մ կործանվել…»:
Մենք նոր հեծանիվ հայտնագործելու ո՛չ անհրաժեշտություն ունենք, ո՛չ էլ այդպիսի խնդիր կա …
Ակնհայտ է, որ մեր երկիրը կունենա ապագա, եթե սկսվի արտադրական բում գրեթե բոլոր ոլորտներում…
Պետք է հնարավորինս արագ ստեղծել այդպիսի մթնոլորտ՝ բոլորի համար ապահովելով մրցակցային հավասար դաշտ ու հանարավորություններ…
Անգամ այսպիսի շրջափակման, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած ոչ բավարար հարաբերությունների պայմաններում մենք այլ ելք չունենք, քան հատուկ տնտեսական հարաբերությունների հաստատումը Իրանի և Վրաստանի հետ:
Մի դեպքում հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, մյուս դեպքում՝ Եվրամիության հետ ստորագրելով «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», մենք պարտավոր ենք օգտագործել այդ բացառիկ կարգավիճակը՝ դրանից առավելագույն տնտեսական օգուտներ քաղելու համար…
Մենք ուղղակի պարտավոր ենք քայլել առաջ՝ հետ չնայելով՝ ապահովելով մեր զավակների արժանապատիվ ապագան…
Մի քիչ շտապել է պետք: Մենք շատ ժամանակ չունենք…
|
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.