Նորապսակները իրենց ամուսնության առաջին օրը որոշել էին, ոչ ոքի վրա դուռը չբացել: Անցավ մի քանի ժամ և դռան զանգը տվեցին…

Երբ այս գեղեցիկ զույգը պատրաստվում էր ամուսնանալ, նրանք որոշեցին իրենց ամուսնական առաջի օրը ոչ ոքի առջև դուռը չբացել:

Եվ ահա, եկավ այդ օրը. նրանք հարսանիքից հետո տուն վերադարձան ու դուռը ներսից կողպեցին: Երկու ժամ անց լսվեց դռան զանգի ձայնը. տղայի ծնողներն էին եկել:

Տղան մեծ ցանկություն ունեցավ դուռը բացելու և ծնողների ներս հրավիրելու, բայց քանի որ պայմանավորվածություն ունեին՝ չբացելու դուռը ոչ ոքի դիմաց, նա մեծ դժվարությամբ զսպեց իրեն և չբացեց դուռը: Իսկ տղայի ծնողները լուռ ու մունջ հեռացան:

Անցավ մի քանի ժամ, դռան զանգը կրկին հնչեց. այս անգամ աղջկա ծնողներն էին հյուր եկել: Չնայած այն բանի, որ ամուսինները պայմանավորվածություն ունեին՝ դուռը չբացել, ով էլ որ լինի, աղջիկը արցունքն աչքերին ասեց ամուսնուն, որ չի կարող այդպես վարվել իր ծնողների հետ և վազելով դուռը բացեց նրանց առջև: Այս դեպքից անցան շատ երկար տարիներ:

Նրանք գեղեցիկ ընտանիք էին կազմել, ունեին երկու տղա երեխա և սպասում էին երրորդ փոքրիկին:

Երրորդը ծնվեց ամբողջովին առողջ և մի հրաշք աղջնակ: Երբ ամուսինը կնուջն ու աղջկան տուն բերեց հիվանդանոցից, մի մեծ խնջույք կազմակերպեց: Նա հրավիրել էր իր բոլոր ընկերներին, բոլոր հարազատներին, նույնիսկ նրանց, ում պարզապես ծանոթ էր և շատ մեծ հյուրասիրություն կազմակերպեց:

Երբ խնջույքն ավարտվեց ու բոլորը տուն գնացին, կինն ամուսնուն հարցրեց, թե ի՞նչ կարիք կար այսքան մեծ խնջույք կազմակերպելու: Կարելի էր հրավիրել միայն ամենամտերիմ մարդկանց և թեթև հյուրասիրություն կազմակերպել:

Ամուսինը գրկեց կնոջն ու ժպիտը դեմքին պատասխանեց. «Սիրելիս, ես այսօր պարզապես հերթական երեխան չեմ ունեցել: Այսօր ծնվել է նա, ով հետագայում իմ առջև դուռ կբացի…»։ Այո, այդպես է… աղջկա սերն ու հոգատարությունը, այն սերը, որ պահում է իր սրտում, ուրի՜շ է…

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/8907

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS