Կարենը և Մերին ամուսնացան, սակայն նրանք չկարողացան իրենց թույլ տալ մեղրամսի գնալ, այդ իսկ պատ-ճառով նրանք վերադարձան Կարենի հայրական տուն, որպեսզի այնտեղ անցկացնեն, իրենց առաջին ամուս-նական գիշերը։ Առավոտյան Արմենը, Կարենի փոքր եղբայրը, իջավ նախաճաշելու և հարցրեց մորը․
-Կարենը և Մերին դեռ չե՞ն իջել նախաճաշելու
Մայրը պատասխանեց․
-Դեռ ոչ։
Արմենը հարցրեց․
-Գիտես ի՞նչ եմ մտածում մայրիկ։
Մայրը պատասխանեց․
-Ես չեմ ուզում լսել, թե ինչ ես դու մտածում, գնա դպրոց։ Արմենը վերադառնում է տուն ճաշի ժամին և նորից հարցնում․
-Կարենը և Մերին դեռ չե՞ն իջել․
Մայրը պատասխանում է․
-Ոչ։
Արմենը նորից ասում է․
-Գիտես ի՞նչ եմ մտածում մայրիկ։
Մայրը պատասխանում է․
-Կարևոր չի թե դու ինչ ես մտածում։ Կեր քո ճաշը, և նորից գնա դպրոց։ Դպրոցից հետո Արմենը տուն է գալիս և նորից հարցնում․
-Կարենը և Մերին չե՞ն իջել։
Նրա մայրը պատասխանում է․
-Ոչ։
Տղան նորից հարցնում է․
-Գիտես ի՞նչ եմ մտածում մայրիկ։
-Լավ, պատմիր ինձ, ի՞նչ ես դու մտածում,-ճարահատյալ պատասխանեց նրա մայրը։
Արմենը ասաց․
-Երեկ երեկոյան Կարենը եկավ իմ սենյակ, և վազելին խնդրեց, բայց ես մտածում եմ, որ սխալվել եմ և նրան եմ տվել իմ ինքաթիռների համար նախատեսված սոսինձը։