Կարենը և Մերին ամուսնացան, սակայն նրանք չկարողացան իրենց թույլ տալ մեղրամսի գնալ, այդ իսկ պատճառով նրանք վերադարձան Կարենի հայրական տուն, որպեսզի այնտեղ անցկացնեն, իրենց առաջին ամուսնական գիշերը։
Առավոտյան Արմենը, Կարենի փոքր եղբայրը, իջավ նախաճաշելու և հարցրեց մորը․ «Կարենը և Մերին դեռ չե՞ն իջել նախաճաշելու»
Մայրը պատասխանեց․ «Դեռ ոչ»։
Արմենը հարցրեց․ «Գիտես ի՞նչ եմ մտածում մայրիկ»։
Նրա մայրը պատասխանեց․ «Ես չեմ ուզում լսել, թե ինչ ես դու մտածում, գնա դպրոց»։
Արմենը վերադառնում է տուն ճաշի ժամին և նորից հարցնում․ «Կարենը և Մերին դեռ չե՞ն իջել»․
Մայրը պատասխանում է․ «Ոչ»։
Արմենը նորից ասում է․ «Գիտես ի՞նչ եմ մտածում մայրիկ»։
Նրա մայրը պատասխանում է․«Կարևոր չի թե դու ինչ ես մտածում։ Կեր քո ճաշը, և նորից գնա դպրոց»։
Դպրոցից հետո Արմենը տուն է գալիս և նորից հարցնում․
«Կարենը և Մերին չե՞ն իջել»
Նրա մայրը պատասխանում է․ «Ոչ»։
Տղան նորից հարցնում է․ «Գիտես ի՞նչ եմ մտածում մայրիկ»
«Լավ, պատմիր ինձ, ի՞նչ ես դու մտածում»․ Ճարահատյալ պատասխանեց նրա մայրը։
Արմենը ասաց․ «Երեկ երեկոյան Կարենը եկավ իմ սենյակ, և վազելին խնդրեց, բայց ես մտածում եմ, որ սխալվել եմ և նրան եմ տվել իմ ինքաթիռների համար նախատեսված սոսինձը»