Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն իր նոր կարգավիճակում առաջին ֆեյսբուքյան գրառումն է կատարել:

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն իր նոր կարգավիճակում առաջին ֆեյսբուքյան գրառումն է կատարել:

Նա, մասնավորապես, գրել է.

Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան:

Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ:

Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ , ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS