Նոր բուում նախագիծ․․․Նշանակված տուգանքի ընդամենը կեսը ժամանակին վճարելու դեպքում, մյուս կեսը «կջրվի»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Օրենքի հիմնավոր-ման մեջ նշվում է, թե ընդունման պարագայում այն հնարավորություն կտա վերացնել 2020 թվականի ընթաց-քում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ռազմական դրության եւ սահ-մանված կարանտինային ռեժիմի բացասական հետեւանքները։

2020 թվականին հայտարարված արտակարգ դրության, սահմանված կարանտինային ռեժիմի եւ ռազմական դրության հետեւանքով բնակչության մի շարք խմբեր հայտնվել են սոցիալապես խոցելի վիճակում։ Ավելին, հանրային իրավական դրամական պահանջի հիման վրա կատարողական վարույթի հարուցմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները լրացուցիչ անհարմարություններ եւ, ի դեմս կատարողական գործողությունների կատարման ծախսի, ֆինանսական նոր ծանրաբեռնվածություն են առաջացնում պարտապանների համար։

Նախագծով առաջարկվում է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուն հաջորդող օրվանից օրենքով սահմանված ժամկետում կամովին վճա-րելու դեպքում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակված տուգանքի վճարման պարտավո-րությունը համարել պատշաճ կատարված. օրենքի գործողությունը նշանակված տուգանքի առնվազն 50 տոկո-սը սահմանված ժամկետում վճարելու դեպքում տարածել նաեւ մինչ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS