Նոր «դավադրություն» Փաշինյանի դեմ. Սերժի նոր հրահանգը՝ ՀՀԿ-ին

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հորդորել է երեք ամիս ոչինչ չձեռնարկել եւ լուռ սպասել Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի աշխատանքին:

Նրանք թաքուն հույս են փայփայում, թե այդ երեք ամսվա ընթացքում հասարակությունը կհիասթափվի Փաշինյանից, եւ վերջինս կձախողի:

Ընդ որում` նրանք արդեն ծրագրեր են մշակում, թե ինչ են անելու այդ ժամանակ, երբ իսկապես իրենց սպասելիքներն իրականանան:

Ոչինչ չձեռնարկելու և սպասելու մասին են վկայում նաեւ ՀՀԿ խմբակցության անդամների պարբերաբար կրկնվող հայտարարություններն այն մասին, թե իրենք չեն խոչընդոտի Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը:

Երեկ այս տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀԿ-ականներից, սակայն պատգամավորները չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS