ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը նոր խորհրդական ունի: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից։ ArmDay.am-ի տեղեկություններով վերջինս՝ Հակոբ Ճաղարյանը, մասնագիտությամբ օդաչու է։
Նախկինում Ճաղարյանն աչքի է ընկել Հայաստանի Հանրապետությունում օդաչուների դպրոց հիմնադրելու և քաղաքացիական ավիացիան զարգացնելու առաջարկներով։
Ճաղարյանը երբևէ չի հարել որևէ քաղաքական ուժի և մշտապես ազատ է եղել իր քննադատություններում։
Մասնավորապես՝ քաղաքացիական ավիացայի «կործանումը» ՀՀ-ում, նա կապել է և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում թույլ տված բացթողումների հետ։
Նշենք, որ Հակոբ Ճաղարյանը հանդիսանում է նաև «Ֆենիքս ավիա» ավիաընկերության հիմնադիրը։