Նոր խնդիրներ գազով մեքենաների վարորդների համար․․․

Գազի բալոն տեղադրելու իրավունք են ստանալու միայն այն ընկերությունները, որոնք կառավարությունից լի-ցենզավորում են ստացել։ Նրանք վարորդների անվտանգության «սերտիֆիկատներ» են տրամադրելու։ ՀՀ Ազ-գային ժողովը երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխութ-յուններ կատարելու նախագիծը։

«Կարեն Կարապետյանն իրավացի էր. ես էլ եմ մեքենաս գազով լիցքավորում». պատգամավոր

Հունվարի 19–ին, օրենսդրության փոփոխությունները ներկայացրել էր տարածքային կառավարման ու ենթա-կառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Իշխանությունն առաջարկում է պարտադիր դարձնել գա-զի բալոնների տեղադրումով (սեղմված գազ, բնական գազ, հեղուկ գազ) զբաղվող տնտեսվարողների լիցենզա-վորումը։

Կառավարությունը կմշակի անհրաժեշտ տեխնիկական և այլ պահանջներ այն ընկերությունների համար, որոնք համապատասխան վկայական տալու լիցենզիա են ստանալու։ Լիցենզավորված բալոնի տվյալները մուտքագր-վելու են միասնական բազա։ Գազալցակայանները իրավունք չեն ունենա լիցքավորել վկայական չունեցող (կամ ժամկետանց վկայականով) բալոնները։ Իսկ եթե բալոնները չհամապատասխանեն սահմանված պահանջներին, դրանց կիրառումը կարգելվի։ Խախտողներին վարչական տուգանք է սպասում։

«Ակնկալվում է, որ գազի բալոնների համակարգի օգտագործման համար վերափոխված մեքենաների շահագոր-ծումը կհեշտանա», — ասել է Սիմոնյանը։ Ավելի վաղ, խոսելով փոփոխությունների անհրաժեշտության մասին, Սիմոնյանը նշել էր, որ բալոնների տեղադրման պիկը եղել է 2000-ականներին։ Այդ բալոնները մեծ մասամբ 15-20 տարի երաշխիք ունեն։ Հետևաբար, հիմա ժամկետներն աստիճանաբար լրանում են։

Համազեկուցող, պատգամավոր Գևորգ Պապոյանն իր հերթին նշել էր, որ փոփոխությունները որոշ անհարմա-րություններ կպատճառեն վարորդներին, որոնք ստիպված կլինեն ստուգել իրենց գազի բալոնների անվտան-գությունը։ Սակայն դա արվում է ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների ապահովության համար։ Օրինա-գիծը նաև արգելում է գազի բալոններ տեղադրել ավտոբուսների սրահներում, իսկ տանիքում տեղադրման դեպ-քում դրանք պետք է պաշտպանված լինեն արևի ուղիղ ճառագայթներից, ձյունից ու անձրևից։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS