Նոր հրապարակում ադրբեջանական կողմի կրակոցներից. Ոսկան Սարգսյանը պնդում է լուրի իսկությունը

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանական կրակոցների հետևանքով սահմանամերձ գյուղում 7 տարեկան աղջիկը վախից որոշ ժամանակ կորցրել է խոսելու ընդունակությունը: Ինձ հայտնի է այդ աղջկա անուն-ազգանունը, սակայն, բնականաբար, դա չէի կարող հրապարակել: Երեխայի հարազատները պնդում են լուրի իսկությունը: Լավ կլինի, որ այդ գյուղի վարչական ղեկավարը դա հերքելու փոխարեն իմանա ,թե իր գյուղում ինչ է կատարվում, նաեւ պատասխանի գյուղի ներքևի, վտանգավոր հատվածում ապրող, օգնության կարոտ համագյուղացիների հեռախոսազանգերին»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS