Կրեմլի՝ ուկրաինական ուղղությամբ աշխատող շրջանակներին մոտ կանգնած Տելեգրամ ալիքներից մեկը սկան-դալային տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ռուսական կողմը պարբերաբար ուկրաինացի գերիներ է վերցնում Ղրիմում եւ Դոնբասում, որի նպատակը նրանց վերադարձնելու դիմաց ուկրաինական զորքերի վերա-տեղակայումն է շփման ներկայիս գծից, ռուսական պայմաններով:
Ուկրաինայում, մասնավորապես նախագահ Զելենսկիի շրջապատում կան անձինք,ովքեր գերիների հարցը հայ-տարարում են ամենակարեւորը եւ հանդես են գալիս նրանց վերադարձնելու նպատակով Ռուսաստանի պայ-մաններին համաձայնելու օգտին: Ըստ փորձագետների, Մոսկվան շտապում է մինչեւ ամերիկյան նոր վարչա-կազմի հաստատումը բարելավել իր ռազմա-քաղաքական դիրքերը Ուկրաինայում, «Մինսկի գործընթացի» շրջանակում:
Ծանո՞թ պատկեր է: Մոսկվան ու Բաքուն գերիների հարցով ակնհայտ ճնշում են գործադրում Հայաստանի վրա, այդ խնդիրը ծառայեցնելով հայկական զորքերի տեղակայման հարցերն Արցախում ու Հայաստանում վերանա-յելու, երկրի ներքին մթնոլորտը դեստրուկտիվ հունի մեջ պահելու, այլ խնդիրների վերաբերյալ հայկական հնա-րավոր պահանջները չեզոքացնելու համար:
Հայաստանից հնչող հայտարարությունները՝ թե ներկայում միակ ու ամենակարեւոր խնդիրը գերիների հարցի լուծումն է, որի մասին խոսում են իշխող ու չիշխող խմբավորումները, ցույց է տալիս, որ այդ մեթոդն աշխատում է իր ողջ ընդգրկմամբ:
Հիշեցնենք, որ ռուսական կողմը ՄԻԵԴ-ում հաստատել է Բաքվի այն պնդումները, թե Հադրութի շրջանում մոտ 6 տասնյակ գերեվարվածները ահաբեկիչներ են: Հիշեցնենք նաեւ, որ նրանք գերեվարվել էին ռուս խաղաղա-պահների ժամանումից հետո: