Նվիրվում է սկեսուրիս… Հարսի տպավորիչ նամակը՝ ուղղված սկեսուրին:Երբ նայում եմ նրան, սիրտս անսահման մեծ սիրով է լցվում: Ես սիրում եմ նրան, բայց առանձնահատուկ զգացում է, երբ ես հասկանում եմ, թե նա որքան նման է իր հորը: Ես չեմ կասկածում, որ ժամանակին դուք նույնպես նայել եք իմ ամուսնուն այնպես, ինչպես ես եմ նայում ձեր թոռանը:

Ես պարզապես ուզում եմ ասել շնորհակալություն:Ես երբեք չեմ իմացել, թե ինչ է պետք անել՝ մայր դառնալու համար: Ես չեմ իմացել եր եխային դաստիրակելու կանոններն ու նրբությունները:Դա ինձ վախեցնում է, քանի որ ուզում եմ, որ որդիս բարի, ուժեղ և սիրող մարդ մեծանա: Երբեմն չգիտեմ, թե ինչ է պետք անել:
Բայց դուք արել եք դա:Դուք մեծացրել եք ձեր տղային, նրա մեջ բարություն սերմանել, դաստիրակել նրան հավատարիմ ու հարգանքով լի մարդ:Շնորհակալ եմ բարեկիրթ ու առաջնորդ տղամարդ դաստիրակելու համար:Շնորհակալ եմ, որ դաստիրակել եք մի մարդու, ով սիրում է Աստծուն և մարդկանց:

Շնորհակալ եմ, որ դաստիրակել եք մի մարդու, ով արդեն գիտեր, թե ինչպես դառնալ լավ ամուսին, քանի որ նրան օժտել էիք լավ մարդ լինելու համար անհրաժեշտ բոլոր հատկություններով:Այժմ ես պատկերացնում եմ, թե ձեզ համար որքան դժվար էր ձեր որդուն բաց թողնելը: Հավանաբար, մեծ դատարկություն եք զգացել, երբ գիտակցել եք, որ նա արդեն մեծ է:
Այժմ ես գիտեմ, թե որքան արցունքներ եք թափել, որքան եք հոգնել, մինչև մեծացրել եք նրան: Ես գնահատում եմ, որ դուք ավելի շատ եք արել, քան կարող էիք:Դուք մեծ աշխատանք եք կատարել: Ես վայելում եմ ձեր չարչարանքի պտուղները:Շնորհակալ եմ: Դուք ոչ միայն օգնել եք ինձ հիանալի ամուսին ունենալ, այլ նաև լավ հայր՝ որդուս համար:

Ձեր ազդեցությունն ավելի մեծ է, քան կարող եք պատկերացնել:Ես ձեզ միշտ շնորհակալ եմ, իմ սկեսուր:Սիրով, ձեր հարս…
