Նրանք հրապարակեցին ևս մեկ Նիկոլ Փաշինյանի. Հրապարակեցին նրա մահվան թուղթը. Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրելէ.«Չէ՛պարոնայք, այստեղ մենք ձեզ հետ չենք հավասարվի, այդքան չենք իջնի:Այսօր նախկինները խոսումեն ազգային արժեքների պահպանումից,ընդ որում,դրա մասին բարձրաձայնում են, իրենց իշխանության օրոք Ստամբուլյան և Լանցարոտի կոնվենցիաներն ընդունելուց հետո:

Բայց այսօր դա չէ թեման:Նախկինները մոռացել են հայկական ամենակարևոր ազգային արժեքի մասին: Մենք մահացած մարդկանց մասին վատը չենք խոսում,խնայումենք նրանց հարազատներին,«մահացածի մասին կա՛մ լավ,կամ ոչինիչ», սա է մեր ավանդույթը:

Ավանդույթը ձևավորվելէ մի պարզ պատճառով. հարազատի կորուստն անխուսափելի է բոլորիս համար,ավելին՝գալուէ մի օր, երբ մեր հարազատների համար հեռանալու ենք նաև մենք:Այլ կերպ ասած, «ոչ ոք կենդանի չի պրծնելու այս կյանքից»:
Մայիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր պապի մասին տեղեկություն, որում նշեց, որ պապը՝ Նիկոլ Փաշինյանը, գնացել է պատերազմ, երբ իր հայրն ընդամենը մեկ տարեկան էր:

«Ես նրա մասին ոչինչ չեմ հիշում, նույնիսկ հայրս ոչինչ չի հիշում, որովհետև պապս գնացել է ռազմաճակատ, երբ հայրս մեկ տարեկան երեխա էր: Կարող եմ ասել միայն, որ նա եղել է 138-րդ հրաձգային դիվիզիայի սերժանտ՝ որպես 554-րդ հրաձգային գնդի մաս:

Ըստ որոշ փաստաթղթերի՝ նա մահացել է 1943-ի փետրվարին, այլ փաստաթղթերի համաձայն՝ նա անհայտ կորած է: Ինձ համար պապս պարզապես լուսանկարներեն և հորս մի քանի պատմություններ: Դա շատ արժեքավոր հիշողություններ են մեր ամբողջ ընտանիքի համար: Ես հուսով եմ, որ պատվով եմ կրում պատերազմի մասնակից իմ պապի անունը»,- ասել է վարչապետը։

Վարչապետի այսհրապարակումիցհետո արժեքային համակարգի համար«պայքարողները»չզլացան ոտնահարելնաև «մահացածի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» համընդհանուր կանոնը, աղավաղելով իրականությունը՝ հերթական ֆեյքային գրոհն սկսեցին վարչապետի նկատմամբ, անարգեցին նրա մահացած պապի անունը:

Չե, խնդիրը վարչապետի նախնին չէր, խնդիրը որքան կարող են ցավացնել մի մարդու, ով իրենց զրկել է էլիտա լինելու, անխափան լափելու, ժողովրդին ստրկացնելու հնարավորությունից, ով պատռելով նրանց դիմակները, մերկացրել է նրանց իրական, իրենից ոչինչ չներկայացնող ինքնությունը:

30 տարի բանակի թալանից, կոռուպցիայից, քաղաքական սպանություններից, ժողովրդի սոցիալական ծանրագույն վիճակից անտեղյակ նախկիններին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հաջողվեց բացահայտում և խրախճանք կազմակերպել համացանցում:

Նրանք հայտնաբերեցին ևս մեկ Նիկոլ Փաշինյանի, հրապարակեցին նրա մահվան թուղթը և արձանագրեցին, որ այդ մարդը համագործակցելէ գերմանացիների հետ և հայտարարեցին,որ դավաճանությունը գենետիկորենփոխանցվելէնաև վարչապետին:

Վարչապետին ցավացնելու,մինչև հոգու խորքը վիրավորելու ցանկությունն այնքան մեծ էր,որ նախկինները չէին նկատել, որ իրենց հրապարակած, ֆաշիստների հետ համագործակցած Նիկոլ Փաշինյանի մահվան թղթի մեջ գրված է՝«Wehrmacht-Graberoffizier» արտահայտությունը, որը թարգմանաբար նշանակում է «Վերմախտ-Սպայի» գերեզման:

Ինչից էլ բխումէ,որ ներկայացվող Նիկոլ Փաշինյանը,որըծնվելէ համագործակցելէ ֆաշիստներիհետ և մահացել 1943-ին,եղել է սպա, մինչդեռ վարչապետի նախնին եղել է սերժանտ: Նախկինները մինչ օրս չեն հասկացել նաև,որ իրենք տասնամյակներ շարունակ եղել են մոլորության մեջ, երբ կարծել են, որ եթե հայ ժողովուրդն իրենց անգրագետ իշխանությունը հանդուրժել է, ապա նույնպես անգրագետ է և անուղեղ:

Նրանց մտքով անգամ չի անցել նաև, որ նույն աղբյուրներից կարող ենք տեղեկություն ստանալ նաև մենք և հայտնաբերենք վարչապետի պապի իրական տվյալները,որ ՌԴ ՊՆ«Մեմորիալ»պաշտոնական աղբյուրում`կա Նիկոլ Փաշինյան անունով, երկու անձի տվյալներ,որոնցից մեկը համագործակցելէ Նացիստական Գերմանիայի հետ,իսկ մյուսը՝կռվել է ԽՍՀՄ զորքերի կազմում, երբևիցե չի համագործակցել ֆաշիստների հետ (https://obdmemorial.ru/html/info.htm?id=63977503#) և, ինչպես նշել է վարչապետը, նա եղել է 138-րդ հրաձգային դիվիզիայի սերժանտ՝ որպես 554-րդ հրաձգային գնդի մաս և համարվում է անհայտ կորած:

Ասեմ անկեղծ, մի պահ ցանկություն առաջացավ, բացել, հրապարակել նախկինների ծագումնաբանությունը, բացահայտել նրանց իրական, հայի հետ առնչություն չունեցող գենը, բայց փառք տիրոջը, այդ գայթակղությունը տևեց մի պահ, հաղթեց ազգային և արժեքային համակարգը, «մահացածի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ»:

Այլ կերպ ասած, պարոնայք նախկիններ, այստեղ մենք ձեզ հավասարվել չենք կարող, մենք այդքան չենք իջնի:

Բացի այդ, մենք նախկիններին ցավեցնելու, հոգեպես ոչնչացնելու ավելի կատարյալ գործիք ունենք, դա ապօրինի գույքի բռնագանձման օրենքն է:

Վստահեմ,որերբ վերջիններս կզրկվեն իրենց թալանածից,հարյուրապատիկ անգամավելի ցավ կապրեն,քաներբ հրապարակվի, որ իրենց ղեկավարներից մեկի մայրը իր հորից հիշում է միայն հարևան ադրբեջանցու գոմի խոնավ պատը: Համբերություն վարչապետին: Առողջություն բոլորիս»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS