Նրանք սնապարծ են…ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 3 նշան, որոնք կարծում են, թե բոլորից լավն են:Կենդանակերպի որոշ նշաններ օժտված են սեփական արժանապատվության այնքան սուր զգացումով, որ հաճախ հատում են ինքնավստահության սահմանն ու դառնում մեծամ իտ։ Ամեն ինչում լավագույնը լինելու նրանց ձգտումը երբեմն կարող է փչացնել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն, մյուս կողմից, հենց դա է նրանց դարձնում չափազանց նպատակասլաց և համառ։
Թեև մյուսները երբեմն նրանց գոռոզ են համարում, իրականում նրանք պարզապես հավատում են, որ արժանի են լավագույնին և չեն վարանում բացահայտ ցուցադրել դա։

1. Առյուծ
Առյուծներից ինքնավստահություն և բնածին իշխանասիրություն է ճառագում, ինչի պատճառով նրանք հաճախ հավատում են, որ բո լոր հարցերում մյուսներից մեկ քայլ առաջ են։ Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում և դժվարությամբ են տանում այն իրա վիճակները, որտեղ իրենց լավագույն կողմով չեն դրսևորում։
Նրանց ինքնավստահությունը հեշտ է շփոթել մեծամտության հետ, սակայն դրա հետևում թաքնված է լավագույն տպավորություն թող նելու բուռն ցանկությունը։ Եթե նրանք վստահ են իրենց ճշմարտացիության մեջ, ապա չեն հանձնվի, մինչև դա չապացուցեն։
2. Այծեղջյուր
Այծեղջյուրները համոզված են, որ իրենց ընտրած ուղին միշտ ճիշտ է։ Սա հաճախ նրանց դարձնում է համառ և ստիպում մտածել, թե իրենք բոլորից լավ գիտեն ամեն ինչ։ Նրանց դուր է գալիս վերահսկել իրավիճակը, իսկ որևէ գործ ձեռնարկելիս նրանք չեն կասկածում, որ դա անում են անթերի։
Նրանց գործնականությունը հաճախ վերածվում է այն համոզմունքի, թե մյուսները բավականաչափ կոմպետենտ չեն, ուստի շրջապա տը կարող է նրանց ընկալել որպես սառը կամ չափազանց խիստ անհատականությունների։ Սակայն այս ամենի հիմքում ընկած են նվա ճումների հասնելու պահանջմունքն ու բարձր չափանիշները։
3. Խոյ
Խոյերը սիրում են լինել առաջինը և լավագույնն ամեն ինչում։ Մրցակցային ոգին հաճախ դրդում է նրանց համեմատվել ուրիշների հետ, քանի որ նրանք համոզված են՝ ոչ ոք չի կարող հասնել այն արդյունքին, որին ընդունակ են իրենք։
Նրանք արագ են արձագանքում, ուժեղ են, ինքնավստահ և հակված են կարծելու, թե միշտ ճիշտ են։ Թեև դա երբեմն կարող է սնապար ծության տպավորություն թողնել, նրանց էներգիան և խանդավառությունը հաճախ մեղմում են թվացյալ գոռոզությունը։
