Սերը կարող է ամեն ինչ: Դուք կարող եք քանդել ցանկացած պատնեշներ և հաղթահարել խոչընդոտներ: Խուան Սեբաստյան Էրրերան 12 անդադար պայքարել է, որ օգնի հորն ազատվել թմրանյութերից և աղքատությունից: Մի քանի ամիս առաջ Կոլումբիայում հոր և որդու լուսանկարը դարձել է վիրուսային:
Այս մարդն ապրել է փողոցում և թմրանյութեր է օգտագործել:
Վերջերս երիտասարդը հարցազրույց է տվել և հաստատել, որ իր հայրը թողել է թմրանյութերի և աղքատության աշխարհը, նոր կյանք է սկսել: Այդ փոփոխությունը տեղի է ունեցել Հայրերի օրը, երբ երիտասարդը գտել է հորը՝ նոր կյանք սկսելու առաջարկ անելով:
Խուանը պատմում է.
—Մանկությունս շատ ծանր է եղել: Հայրս թմրամոլ էր, և ինձ համար շատ ցավալի էր տեսնել, որ նա ապրում է փողոցում: Մի քանի անգամ նա փորձել է ազատվել կախվածությունից, մի քանի շաբաթ անցկացրել է վերականգնողական կենտրոններում, սակայն հետո ամեն ինչ նորից է սկսվել: Ես նրան անակնկալ արեցի. գտա նրան դրսում, տարա վարսավիրի մոտ: Իսկ հետո նրա համար նոր հագուստ գնեցի: Ես նրան երգելու և իրեն երջանիկ զգալու հնարավորություն տվեցի:
Այդ օրվանից հետո հայրս սկսեց խղճի խայթ զգալ, որ իրեն այդ օրի է հասցրել: Իմ հոգատարությունը հասավ նրա սրտին, և հայրիկս հասկացավ, որ առաջ քայլելու ուժ և հնարավորություն ունի: Նա հասկացավ, որ ինքը դեռ երիտասարդ է, և չարժե կյանքը փչացնել՝ այդ տարիքում փողոցում մահանալով: Ես նրա միակ որդին եմ, 5 ամիս առաջ ծնվել է դուստրս, հորս թոռնուհին: Աղջիկս հիանալի շարժառիթ է հորս համար, և հենց հանուն փոքրիկի էլ հայրս որոշեց թողնել թմրանյութերը:
Ահա թե ինչպիսինն է այսօր հայրս.