Դեղձը ոչ միայն համեղ, այլև օգտակար հատկություններով և վիտամիններով հարուստ միրգ է, որը առաջին անգամ մշակվել է Չինաստանում։ Այն պարունակում է վիտամին E, C, PP, K, B խմբի վիտամիններ, օրգանական թթուներ, կալիում, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, մանգան, մագնիում, սելեն և այլն։
Օգտակար հատկությունները
Դեղձի կանոնավոր օգտագործումը կարող է լավացնել տեսողությունը` արյան շրջանառության լավացման շնորհիվ: Սնուցում ու պաշտպանում է աչքերի ծիածանաթաղանթը ազատ ռադիկալներից, ինչպես նաև կատարակտից ու ծերացման հետ կապված ակնախնձորի դեֆորմացիաներից:
Պաշտպանում է մաշկը ջրազրկումից, ազատ ռադիկալներից: Ամեն օր մեկ դեղձ օգտագործելու դեպքում, առողջ ու գեղեցիկ մաշկ կունենաք: Դուք կարող եք նաև դեղձի բարակ շերտ տեղադրել մաշկին` մուգ հետքերից ու կնճիռներից ազատվելու համար:
Դեղձը ճարպեր չի պարունակում ու միջինում 68 կկլ է պարունակում: Դրա մեջ պարունակվող մեծ քանակությամբ շաքարը բնական է, ինչն առողջության համար վնասակար չէ, այլ հակառակը` օգտակար: Եթե ցանականում եք նիհարել, կարող եք դեղձ օգտագործել սննդակարգի մեջ, որը առողջարար, սննդարար և միևնույն ժամանակ չգիրացնող հրաշալի մթերք է:
Դեղձը հարուստ է հակաօքսիդանտներով, կանխարգելում են քաղցկեղածին բջիջների զարգացումն օրգանիզմում: Հայտնի է, որ դեղձը հատկապես օգտակար է թոքերի, հաստ աղու և բերանային խոռոչի քաղցկեղների դեմ: Իսկ դեղձի մեջ պարունակվող նեոքլորոգեն թթուն պաշտպանում է կրծքի քաղցկեղի առաջացումից:
Դեղձի կանոնավոր օգտագործումը կօգնի կարգավորել խոլեստերինի բարձր մակարդակն ու կանխարգելել այն խնդիրները, որոնք շաքարախտի ու սրտային հիվանդությունների առաջացման պատճառ են հանդիսանում: Լավացնում է արյան շրջանառությունն ու կանխարգելում կաթվածները:
Լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը, օգնում վերացնել այրոցը, փորկապությունը, ճնշում է ստամոքսաղիքային տրակտում ընթացող բորբոքաային պրոցեսները։
Կարգավորում է օրգանիզմոմ ջրի հավասարակշռությունն ու պահպանում արյան նորմալ ճնշումը: Դեղձը նաև հարուստ է մագնեզիումով, ֆոսֆորով, ցինկով, երկաթով ու կալցիումով, որոնք միասին աշխատելով պաշտպանում են արյան կարմիր գնդիկները ու կարգավորում արյան ճնշումը:
Նյութի աղբյուրը՝ http://bavnews.am