Շատ էի ուզում ամուսնանալ, երեխաներ ունենալ․ Հիմա ունեմ ամուսին, երեխաներ, բայց չունեմ ամենակարևորը․․․

Շատ էի ուզում ամուսնանալ, երեխաներ ունենալ․ Հիմա ունեմ ամուսին, երեխաներ, բայց չունեմ ամենակարևորը․․․Շատ եմ զղջում,
որ նման որոշում կայացրեցի ժամանակին․․․ հիմա ունեմ ամուսին և երկու երեխա, որոնց չեմ սիրում․․․Ես հիմա ապրում եմ ամուս-
նուս հետ, ում երբեք չեմ սիրել և չեմ սիրում։ Արդեն 8 տարի միասին ենք ապրում, նրանից ունեցել եմ երկու երեխա։Դե եթե առաջին
երեխայիս ժամանակ ինչ-որ զգացմունքներ կային, երկրորդ երեխային ունենալու համար շատ եմ զղջում։

Չեմ հասկանում, գուցե և սիրում եմ նրան, բայց ինձ համար դժվար է այն փաստն ընդունելը, որ նորից դեկրետում եմ,նորից ձեռքերս
ու ոտքերս կապկպված են։Կրթություն ունեմ, բայց աշխատել չեմ հասցրել․․․ ես այնքան էի ուզում ամուսնանալ և երեխա ունենալ։ Ա-
մուսինս օրերով կորում է աշխատավայրում, երեսով է տալիս դա ամեն հարմար առիթին։ Նայում եմ ծանոթներիս, բոլորը կայացած,
ինչ-որ հաջողությունների են հասել, իսկ ես․․․ կարծես անպիտան լինեմ, ոչինչ չեմ կարողանում։

Մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց ինչ օգուտ, եթե ոչինչ չեմ հասկանում,ամբողջ երիտասարդությունս անցկացրել եմ մանկա-
կան տակդիրներ փոխելով։ Ընդ որում ամուսինս ինձ անից տարիքով մեծ է, սիրում է սով որեցնել՝ ինչպես ճիշտ ապ րել, ուտել, քնել,
քայլել, խոսել, մի խոսքով, ամեն հար ցում խոթում է քիթը։Ես ուղղակի հոգնել եմ այս պիսի կյանքից։ Կրտսերս դեռ շատ փոքր է, որ
տանեմ մանկապարտեզ։ Կարծում եմ՝ կխելագարվեմ, մինչ կգա այդ օրը։ Ես ուղղակի հիմարի մեկն եմ, ով առանց ուղեղով մտածելու
չսիրված տղամարդուց երեխաներ է ունեցե

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS