Շատ իմաստուն առակ՝ «Պնակը», որ պետք է կարդան բոլոր զավակները…

Շատ հաճախ մենք զայրանում ենք, երբ ինչ-որ բան սխալ է լինում, նույնիսկ քննադատում ենք այն մարդկանց, ովքեր զայրացնում են մեզ: Բայց մենք հազվադեպ ենք մտածում, որ մենք ինքներս էլ կարող ենք հայտնվել նույնպիսի իրավիճակում և այդ ժամանակ մեզ հետ նույն կերպ կարող են վարվել: Այս աշխարհում ամեն ինչ վերադառնում է բումերանգի կանոնի համաձայն:Ծերունին տեղափոխվեց որդու տուն՝ նրա ընտանիքի հետ բնակվելու:

Նրա ձեռքերը դողում էին, աչքերը վատ էին երեւում, քայլում էր օրորվելով: Նրանք միասին էին նստում ճաշելու: Սակայն նա թափում էր կերակուրը հատակին, կեղտոտում էր սփռոցը:

Որդին եւ հարսը դրանից խիստ նյարդայնանում էին:
«Մենք ինչ-որ բան պետք է անենք», — ասաց տղան: «Ես այլևս չեմ կարող այսպես, նա աղմուկով է ուտում, շարունակ թափում է ուտելիքը սեղանին, ինձ համար տհաճ է անչափ: »:

Ամուսինն ու կինը որոշեցին սենյակի անկյունում առանձնացնել փոքրիկ սեղան: Պապը սկսեց ուտել մենակ, մինչդեռ ընտանիքը վայելում էր ճաշը մեծ սեղանի մոտ: Նա պատահաբար վայր էր գցում ափսեն և այն կոտրվում էր: Նրան սկսեցին կերակուր տալ փայտե պնակով: Նա մնում էր անկյունում նստած և հաճախ արտասվում էր, որովհետև միայնակ էր: Եվ նա շարունակ կշտամբանքի խոսքեր էր լսում, նրան անընհատ նկատողություն էին անում:

Չորս տարեկան տղան լուռ հետեւում էր ամեն ինչին:

Մի երեկո, նախաճաշից առաջ, հայրը նկատեց, որ տղան փայտից ինչ որ բան է փորձում պատրաստել:

— Ի՞նչ ես անում, սիրելիս::

Տղան պատասխանեց

— Ես փոքրիկ պնակ եմ պատրաստում քո եւ մայրիկիս համար, որպեսզի երբ մեծանաք ես դրա մեջ լցնեմ ձեր կերակուրը, որ իմ տան ափսեները չկոտրեք:

Տղան ժպտաց եւ շարունակեց իր գործը: Այս խոսքերը ցնցեցին ծնողներին:

Այդ երեկո նրանք ծերունուն նստեցրին մեծ սեղանի մոտ և դրանից հետո նա միշտ ճաշում էր ընտանիքի հետ միասին: Նրանք այլևս չէին անհանգստանում, երբ թափվոմ էր կաթը, ճաշը կամ ընկնում էր պատառաքաղը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS