Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերիք եղավ։
Պարոն Ծառուկյան եւ մնացյալ՝ հայտնի չէ ինչ միջոցներով ու ճանապարհներով մեծահարուստ դարձած պարոնայք, բավական է քթներիս տակ թափ տաք «ժողովրդին եմ պահում» հաթաթան։
Դուք ձե՛զ եք պահում, ժողովրդին էլ ողորմություն եք շպրտում։ Էն տառապանքն ու դժվարությունները, որ ձեր «մեծահոգության շնորհիվ» վաստակում է «ժողովուրդը»՝ ողորմություն է ձեր առասպելական շահույթի դիմաց, եւ դուք մեզանից շատ լավ գիտեք, որ հենց էդ «ժողովրդից» գողանալով եք դարձել «բարեգործ»։ Զզվեցրիք իսկականից։
Ինչքան գող-ավազակ կա՝ գլխներիս սուրբ է աշխատում»։((
Ստորև դիտեք Գագիկ Ծառուկյանի ելույթը ԱԺ-ում