Շատ կարևոր խորհուրդներ առաջին քնի համար․․․ՍԱ պետք է իմանան բոլորը

Շատ կարևոր խորհուրդներ առաջին քնի համար․․․ՍԱ պետք է իմանան բոլորը։Վաղուց ապացուցված փաստ է,որ մարդկանց 80%-ը
լիարժեք չի քնում:Առողջ քունը պիտի տևի 8-9 ժամ, սակայն մարդկանց մեծա-մասնությունը չի քնում 6 ժամից ավել:Մշտական թերի
քունը հանգեցնում է քրոնիկ հոգնածության, դեպրեսիայի, իմոինիտետի վատացման:

Հավաքել ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն լավացնել քնի որակը և ազատվել անքնությունից:

Սկզբում հասկանանք, թե ինչ է անքնությունը: Այն ունի հոգեկան և նյարդային ծագում, որը հիմնված է քնի ընկալման վրա: Օրինակ,
քնի խանգարում է, եթե այն ընդհատվում է, բավական խորը չէ, հաճախ արթնա նում եք: Շատ դեպքերում քունը հոգեբանական ֆե-
նոմեն է, հաճախ այն առաջանում է սթրեսների, հուզմունքի պատճառով: Տվյալ դեպքում ցանկալի է դիմել մասնագետի:

Ընդամենը մի քանի պարզ կանոններ կօգնեն լավացնել քունը:

  • դուք պիտի քնի հստակ ժամեր սահմանեք: Արթուն մի մնացեք մինչ ուշ ժամ,իսկ առավոտյան արթնանալուն պես վեր կացեք:
    Ժամանակի հետ ձեռք կբերեք անհրաժեշտ ռեֆլեքս, և երբ մոտենա քնի ժամը, օրգանիզմը կթուլանա;
  • զերծ մնացեք մտավոր և ֆիզիկական ակտիվությունից. քնելուց առաջ մի դիտեք հեռուստացույց, ֆիլմեր և անգամ գիրք մի կարդացեք: Այդ կերպ ձեր ուղեղը ակտիվ չի գործի;
  • ստեղծեք ինքներդ ձեզ համար հատուկ ավանդույթ՝ քնելու անցնելու համար: Կարող եք 1 բաժակ հանգստացնող թեյ խմել՝
    պատրաստված խոտաբույսերից, որպեսզի թուլացնեք նյարդային համակարգը;
  • հետևեք նրան, որ սենյակում ամեն ինչ հարմարավետ լինի. չլինի ուժեղ լույս կամ աղմուկ, անկողնային պարագաները լինեն
    թարմ ու մաքուր, ներքնակը ու բարձը՝ հարմար:

Եղեք առողջ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS