Շատ նուշ կերեք․․․Նուշի 10 օգտակար հատկություն, որոնց մասին հարկավոր է իմանալ

Շատ նուշ կերեք․․․Նուշի 10 օգտակար հատկություն, որոնց մասին հարկավոր է իմանալ։ Ընդեղենը պետք է առողջ սննդակարգի անբ աժան մասը կազմի, քանի որ պարունակում է մի շարք սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն աշխատանքի համար: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ օրվա ընթացքում 10 նշի օգտագործումը կօգնի օրգանիզմը հագեցնել միկրոտարրերով:

1․ Մեծ քանակով բջջանյութ և սննդարար նյութեր է պարունակում:

Նուշը մեծ քանակով բջջանյութ, այլ սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ սպիտակուցներ, մագնիում, կալիում:

2․ Հարուստ է հակաօքսիդանտներով:

Հակաօքսիդանտներն անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն աշխատանքի համար: Դրանք ամրացնում են իմունային համակարգը, օր գանիզմից դուրս բերում տոքսինները:

3․ Հարուստ է վիտամին E-ով:

Վիտամին E-ն կարևոր է մազերի, մաշկի, մի շարք օրգանների առողջության համար: Ընդեղենի շարքում նուշն ամենաշատն է վիտա մին E պարունակում: Նշի պարբերական օգտագործումը դրական ազդեցություն կունենա սրտի, մաշկի, մազերի առողջության վրա:

4․ Oգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:

Եթե տառապում եք շաքարային դիաբետով, կարող եք առավոտյան մի քանի նուշ ուտել: Այն բավական մեծ քանակով մագնիում է պար ունակում, որն օգնում է արագացնել նյութափոխանակությունը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:

5․ Արդյունավետ միջոց է զարկերակային ճնշումը և արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորելու համար:

Մագնիումի անբավարար մակարդակը կարող է զարկերակային ճնշման և արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման պատճառ դառնալ:

6․ Կարող է օգնել նիհարել:

Նուշը հարուստ է սպիտակուցներով, այն քիչ քանակով ածխաջրեր է պարունակում, ինչի շնորհիվ կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից: Պրոտեինի և բջջանյութի բավարար քանակը երկար ժամանակով հագեցածության զգացում կհաղորդի:

7․ Օգտակար է հղիներին:

Նուշն օգտակար է թե կնոջ, թե պտղի առողջությանը: Այն կօգնի օրգանիզմը հագեցնել բավարար քանակով հանքանյութերով և վիտամ իններով:

8․ Խթանում է ուղեղի աշխատանքը:

Օրվա ընթացքում 8-10 նշի օգտագործումը կխթանի ուղեղի աշխատանքը, կնպաստի նյարդային համակարգի բնականոն գործունեութ յանը:

9․ Օգտակար է սրտի առողջությանը:

Նուշը մագնիում և կալիում է պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը:

10․ Օգնում է փորկապության դեպքում:

Մթերքները, որոնք մանրաթելեր են պարունակում, օգնում են լուծել փորկապության խնդիրը: Սննդակարգ ներառեք նուշ, որը կօգնի լավացնել նյութափոխանակության համակարգի աշխատանքը:

Ապրեք առողջ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS